National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.10.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
16.10.2006
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հանդիպումները Ազգային ժողովում

Հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները քննարկումներ ունեցան մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան նաեւ ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության եւ խորհրդարանի խումբ- խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի ներկայացուցիչները անդրադարձան տարածաշրջանային խորհրդարանական համագործակցությանը, Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրական դաշտի բարեփոխմանը, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, խորհրդարան-կառավարություն հարաբերություններին առնչվող հարցերի:

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցությանը` պարոն Թորոսյանը նշեց, որ այժմ մեկ  հնարավորություն է ստեղծված, երբ Հարավկովկասյան երկրների խորհրդարանականները անմիջականշփումների հնարավորություն ունեն. դաՀարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնությունն է:Յուրաքանչյուր երկրից 10-ական ներկայացուցիչների մասնակցությամբպարբերաբար հանդիպումներ են լինում, տարին երկու անգամ լիագումար նիստեր են գումարվում, եւս երկու անգամ` նախագահության նիստեր: Պարոն Թորոսյանը կարեւորեց այս ձեւաչափի գոյությունը, քանի որ լավ հնարավորություն է հանդիպումների, շփումների համար, ինչը կարեւոր է երկկողմ աշխատանքներ սկսելուհամար: Այս համատեքստում պարոն Թորոսյանը կարեւորեց հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի գոյությունը:Չնայած Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններ չկան, Հայաստանը միշտ ասել է , որ պատրաստ է հանդիպումների, քննարկումների ամենաբարդ հարցերի շուրջ: Մենք փորձում ենք օգտագործել նաեւայնհնարավորությունները, որոնք ընձեռում ենԵվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովները: ԱԺ նախագահի համոզմամբ տարածաշրջանային համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի հակամարտությունների կարգավորման, առկա խնդիրների լուծման հարցերում:

Հյուրերի այն հարցին, թե կան արդյոք հակասություններ ընդդիմության եւ իշխանությունների միջեւղարաբաղյան խնդրի կարգավորման մոտեցումներիշուրջ,եւ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշեցին, որ հակասություն ներ չկան այդ հարցում եւ տեսակետներն ընդհանուր առմամբ համընկնում են:

Կառավարություն-խորհրդարան հարաբերություններին անդրադառնալով, ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը նշեց, որ բարեփոխված Սահմանադրությունը ավելիէ ընդլայնել կառավարություն-պատգամավորներ շփումները, բացի հարցուպատասխանից, պատգամավորները կառավարությանը հարցապնդումներով դիմելու հնարավորություն են ստացել նաեւ:

Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Ժորժ Կոլումբիեն կարեւորեց առաջիկա ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը, այն լուրջ փորձաքար համարելով Հայաստանի համար:

Պարոն Թորոսյանը նույնպես կարեւորեց ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելը, նշելով, որ այն առաջին հերթին Հայաստանին է անհրաժեշտ: Հայաստանը Եվրախորհրդում ստանձնած պարտավորությունները հիմնականում կատարել է,վավերացրել է Եվրախորհրդի բոլոր կոնվենցիաները, մնացել է ընդունել մի քանի օրենքներ: Սակայն առավել կարեւորը, ըստ ԱԺ նախագահի, դրանք իրականացնելն է, մասնավորապես, ընտրությունների անցկացման որակը:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագծին, խորհրդարանում կանանց ներգրավվածությանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


16.10.2006
ԿԲ-ի նախագահը հավաստում է, որ փոխարժեքն արհեստական չէ
Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին խորհրդարանում պատգամավորների, Կենտրոնական բանկի, պետական գերատեսչությունների,հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տնտեսագետների եւ տնտեսավարողների մասնակցությամբ կազմակերպվեց...

16.10.2006
Ազգային ժողովում տեղի ունեցավ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը
Հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում աշխատանքները սկսեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԽ անդամ-երկրների կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների հարգման հարցերի հանձնաժողովի`  մոնիտորինգի հանձնաժողովի նիստը: Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվի...

16.10.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի 150-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին, որտեղ ասվում է. «Շնորհավորում եմ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի  անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ողջ կոլեկտիվին` թատրոնի հիմնադրման 150-ամյակի կապակց...

16.10.2006
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը Երեւանում
Հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի կունենա Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը, որի աշխատանքները կամփոփվեն  մամլո ասուլիսով: Նույն օրը Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին կընդունեն ՀՀ նախագահ Ռ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am