Հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի կունենա Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը, որի աշխատանքները կամփոփվեն մամլո ասուլիսով:
Նույն օրը Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին կընդունեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հոկտեմբերի 18-ին մայր աթոռ սուրբ Էջմիածնում պատվիրակության անդամներին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը:
Հոկտեմբերի 19-ին պատվիրակությունը կվերադառնա Մոսկվա: