National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
27.02.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Ազգային ժողովը փետրվարի 27-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Նախաձեռնությամբ նախատեսվում է, որ տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրականացվող խախտումների դեպքում որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պայմաններում ՀՀ քաղաքացիները նշանակված տուգանքը կարող են ստանալ 20 տոկոս ավելի ցածր չափով: Առաջինից երկրորդ ընթերցում որոշում է կայացվել, որ կանոնն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի 1-ից՝ հուլիսի 1-ի փոխարեն:

«Անկախ էլեկտրոնային ծանուցումից՝ 15-օրյա ժամկետում տուգանքի 30 տոկոսը վճարելուն վերաբերող կանոնն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ բոլոր փոփոխությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացված վարչական իրավախախտումներին:

Զեկուցողը մանրամասնել է նաեւ առաջինից երկրորդ ընթերցում բալային համակարգում իրականացված փոփոխությունները: Փաթեթից հանվել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը:

Ելույթներում պատգամավորները ողջունել են փոփոխությունները՝ նշելով, որ դրանք միտված են ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացմանը եւ քաղաքացիների՝ ավելի օրինապահ վարքագծի դրսեւորմանը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումները, որոնցով ներդրվում է մրցութային ընթացակարգ: Մրցույթ կհայտարարվի մաքսային հսկողության գոտիներում գործունեություն ծավալող մասնավոր սուբյեկտներին որեւէ տարածք հատկացնելիս, եւ նման թույլտվությունները կտրվեն մրցութային հիմքերով: Ասվածը վերաբերում է նաեւ դյութիֆրիներին, անմաքս առեւտրի սրահներին: Սահմանվում է նաեւ նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման պայմանների դրույթներով անմաքս առեւտրի սրահներում Հայաստանում արտադրված ապրանքները ներմուծված ապրանքների նկատմամբ ավելի նպաստավոր դիրք են ունենալու. ցուցադրվելու են առավել մատչելի ու տեսանելի վայրերում:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներով ՊԵԿ-ում կներդրվի կատարողականի գնահատման համակարգ, որով կառույցում կգործի արդար վարձատրության մեխանիզմ: Դա կապահովի կոմիտեի ծառայողների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ՝ սահմանելով արժանապատիվ վարձատրության չափ, որը ծառայողներին նաեւ կոռուպցիոն դրսեւորումներից հնարավորինս զերծ պահելու երաշխիք կհանդիսանա:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նաեւ Հարկային ու Վարչական դատավարության օրենսգրքերում նախատեսվող լրացումները եւ փոփոխությունները: Հարկային վարչարարության ընթացքը եւ արդյունքների արձանագրումը տեսաձայնագրելու հնարավորություն է ստեղծվելու: Զեկուցողը նշել է, որ ՊԵԿ-ն իրականացնում է տարբեր հարկային հսկողության միջոցառումներ՝ հսկիչ գնումներ, չգրանցված աշխատողների, դրոշմապիտակների առկայության ստուգումներ եւ հաճախ հետագա դատական բողոքարկման փուլերում նաեւ առաջանում է ապացույցների հարց: Առաջարկվող կարգավորումներով հարկային հսկողության ընթացքը բացահայտ տեսաձայնագրելու հնարավորություն կլինի, որով ՊԵԿ-ը կկարողանա հարկային վարչարարության մասով արդյունավետությունը գնահատել, ինչպես նաեւ ապացույցների մասով խնդիրներ չեն առաջանա: Առաջինից երկրորդ ընթերցում նախագծերի փաթեթից հանվել է այն կարգավորումը, որով տնտեսվարողներն առեւտրի իրականացման վայրում պետք է տեսահսկման որոշակի համակարգ ապահովեին:

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է: «Խոսքը զգայուն տեղեկությունների մասին չէ, այլ՝ ընդամենը հարկ վճարողի բանկային հաշվով կատարված գործարքների հանրագումարի վերաբերյալ որոշակի տեղեկատվության»,- մանրամասնել է Ռուստամ Բադասյանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով կկարգավորվեն հարկային մարմնի կողմից չկատարված հարկային պարտավորությունների գանձման հետ կապված ընթացակարգային հարցերը: Մասնավորապես, հստակեցվելու են, թե  ինչպես պետք է ծանուցումն ուղարկվի հարկ վճարողի կողմից, ինչքան ժամանակ է տրամադրվում վերջինիս հարկային պարտավորությունները կատարելու համար եւ հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում ինչ ընթացակարգերով են նյութերն ուղարկվում հարկադիր կատարում ապահովող ծառայությանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով «Հանրային առողջապահության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ դրա ընդունումը կնպաստի ոլորտում ավելի ճկուն քաղաքականության իրականացմանը, կփոփոխվի ենթաօրենսդրական ակտերի ամբողջ շրջանակը: Նախախարի խոսքով օրենսդրական փաթեթով սահմանվել են մի շարք նոր հասկացություններ, տրվել են նոր կարգավորումներ, վերանայվել նախկինում առկա կարգավորումները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Թանգարանների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծերի փաթեթը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթը լրամշակվել է, ընդունվել են պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Լիլիթ Գալստյանի ներկայացրած որոշ առաջարկներ: Հաշվի են առնվել նաեւ թանգարանների եւ ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչների ներկայացրած առաջարկները:

«ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխություններով էլ կվերանայվի շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը՝ օրենքից հանելով սահմանված մի շարք պատվավոր կոչումներ: 17 պատվավոր կոչումներից կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը հիշեցրել է, որ այս կարգավորումը չի տարածվելու մինչ նախագծի ընդունման պահը շնորհված պատվավոր կոչումների վրա: Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են կատարվել:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն էլ ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Գործող օրենքով Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ նախքան կենսաթոշակի տարիքը լրանալը, ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջը: Ներկա պահին գործընթացն իրականացնում է Առողջապահության նախարարությունը: Նախագծով նախատեսվում է այդ գործառույթը վերապահել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը: Այդ ստորաբաժանումն է իրականացնում կենսաթոշակի, նպաստների, դրամական վճարների նշանակումը եւ տրամադրումը, ինչպես նաեւ անձի ֆունկցիոնալության գնահատումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ մեկ տեխնիկական շտկում է կատարվել:


27.02.2024
Սարգիս Խանդանյանն ու Վահագն Ալեքսանյանը հանդիպել են «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 27-ին հյուրընկալել են «Ազգային ժողովրդավարության ինստիտուտի» (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային: Հանդիպման ընթացքում պատգամավորները երախտագիտություն են հայտնել ...

27.02.2024
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածու Ինդրեկ Սաարին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արմեն Գեւորգյանը փետրվարի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրություններում Էստոնիայի առաջադրած թեկնածու Ինդրեկ Սաարի հետ: Հյուրը հայ խորհրդարան...

27.02.2024
Խորհրդարանին են ներկայացվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում  եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ փետրվարի 27-ի նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականություննե...

27.02.2024
Ակնկալվում է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության ու արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու ԱԺ-ին ներկայացվող տեղեկատվության որակը. Գեւորգ Պապոյան
Օրենսդրական փաթեթի մշակման նպատակն է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության եւ արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը` մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված եւ անկողմնակալ արտաքին պետական հաշ...

27.02.2024
Դեղերի շրջանառության ապահովման համար առավել հստակ իրավական հիմքեր կնախատեսվեն
«Դեղերի մասին» եւ կից օրենքներում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները կնպաստեն դեղերի գրանցման, կլինիկական փորձարկումների ոլորտի կարգավորմանը, կներդաշնակեցվեն դեղերի ներմուծման գործընթացները: Այս մասին ԱԺ նիստում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ հավելել, որ 2016 թվակա...

27.02.2024
Նախատեսվում է էականորեն բարելավել խաղային գործունեության ոլորտի կարգավորումները
Հիմնական եւ առանցքային փոփոխությունն այն է, որ առաջին անգամ Հայաստանում կներդրվի համակարգ, որը հնարավորություն կտա թվային գործիքների միջոցով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրության պահանջները թե՛ սպառողների շահերի պաշտպանության, թե՛ ֆիսկալ հսկողության տեսանկյունից: Այս մասին ասել է ...

27.02.2024
Նախատեսվում է ԵԱՏՄ բյուջեի հաշվին ֆինանսական աջակցություն տրամադրել ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի համար
Խորհրդարանը քննարկել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մա...

27.02.2024
Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանվեն ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների տարածքում թույլատրելի գործունեության տեսակները
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը եւ շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների...

27.02.2024
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 27-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am