National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
23.02.2024
Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն Ազգային ժողովում է
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները` ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ:

«Տարիներ շարունակ հայ-ֆրանսիական հարաբերություններն ընկալվել են որպես առանձնաշնորհյալ, որում մեծ դեր է ունեցել նաեւ հայկական սփյուռքը Ֆրանսիայում: Այսօր կարող ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդեն բարձրացել են ինստիտուցիոնալ մակարդակի` հիմնված փոխադարձ շահերի վրա»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը` ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին` Եվրոպայի խորհրդարանում Հայաստանին աջակցելու համար, Ֆրանսիայի Սենատին` 2024 թվականի հունվարի 17-ին ընդունած բանաձեւի համար:

Անդրադառնալով Միսաք եւ Մելինե Մանուշյանների վերահուղարկավորման իրադարձությանը ֆրանսիական պանթեոնում` ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ` նա ընդգծել է, որ անսասան են երկու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունները:

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն իր յուրահատուկ տեղն ունի ֆրանսիական քաղաքական կյանքում: «Մեր հարաբերություններն առանձնահատուկ են: Մենք աջակցելու ենք Հայաստանին` դեպի խաղաղություն ճանապարհին»,- նշել է Նատալի Լուազոն:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, աննախադեպ համարելով ՖՀ զինված ուժերի նախարարի գլխավորությամբ պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է ՖՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման եւ հայանպաստ բանաձեւերի ու որոշումների կայացման գործում:

Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Հայաստանում անհրաժեշտ կարիքները հոգալու ծրագրերին:


23.02.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Կարեն Անդրեասյանի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 23-ին Ազգային ժողովում հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:   Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը:   Մտքեր են փոխանակվել դատական համակարգում առկա խնդի...

23.02.2024
Արման Եղոյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
Խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ փետրվարի 23-ին հանդիպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հանդիպման մասնակիցները պատգամավորի հետ քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական զարգ...

23.02.2024
Սարգիս Խանդանյանն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման սկզբունքների կարեւորությունը
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգի...

23.02.2024
Թանգարանների գործունեությունը կկարգավորվի օրենքով
Նախագծով կարգավորվում են թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են թանգարանների տեսակները, գործառույթները, օգտագործման նպատակները, թանգարանների ֆոնդերը համալրելու, հաշվառելու եւ հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների աջակցության ձեւերը, ...

23.02.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am