National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
20.02.2024
Նախաձեռնությամբ ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ
1 / 5

Նախագծերի փաթեթի նպատակն է սահմանել միասնական իրավաբանական հասկացություններ, ներդնել կատարողական վարույթի մասնակիցների եւ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ու համապարփակ գործիքակազմ, ինչպես նաեւ ամրագրել հարկադիր կատարման համակարգի համար անհրաժեշտ իրավական հիմքեր: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` բարձրաձայնելով «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը եւ կից օրենքներում ու օրենսգրքերում փոփոխությունները:

«Շարունակելով Կառավարության որդեգրած` քաղաքացիների բեռը թոթափելու քաղաքականությունը` փաթեթով ներդնում ենք կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ: Օրինակ` ներկայումս դրամական պարտավորություններով մշտապես հաշվարկվում է 5 տոկոս կատարողական ծախս` անկախ փաստացի կատարված գործողություններից: Նախաձեռնությամբ, եթե վարույթը հարուցելուց հետո երկու շաբաթվա ընթացքում քաղաքացին կամովին վճարի եւ կատարի պարտավորությունը, ապա կգանձվի ընդամենը 2 տոկոսի չափով կատարողական վճար»,- ընդգծել է զեկուցողը:

Փոխնախարարի խոսքով ներդրվում է նոր մեխանիզմ, ըստ որի` երկու կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են տարաժամկետել, հետաձգել պարտավորության կատարումը, փոխել կատարման կարգը կամ եղանակը: Նախկինում դա հնարավոր է եղել միայն դատարանի առանձին որոշմամբ, ինչը քաղաքացուց պահանջում էր լրացուցիչ ծախս ու ժամանակ:

«Այսուհետ վարույթ ունեցող քաղաքացին որոշ դեպքերում կկարողանա կառավարել արգելադրված գույքը, հանձնել վարձակալության կամ աճուրդից դուրս ինքնուրույն վաճառել` վարձավճարը եւ վաճառքի գինը վճարելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտային հաշվին»,- ընդգծել է Լեւոն Բալյանը:

Նախագծերի փաթեթով ամբողջությամբ ներդրվում է նորարական եւ հավակնոտ գաղափար` հրաժարվելով կատարողական թերթի հնացած ինստիտուտից` դրանով քաղաքացուն եւ դատարանին ազատելով բովանդակային բեռ չունեցող  կատարողական թերթի տրամադրման փուլից:

Դատական ակտերի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման կարգ կամ եղանակ սահմանելու, դրանք փոխարինելու, ընդհանուր գույքում պարտապանի բաժնեմասի վրա իրավաբանական անձի կանոնադրական բաժնեհավաք կապիտալում պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու գործընթացները դատարանից տեղափոխվում են դեպի կատարողական վարույթ: Ըստ զեկուցողի` արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածությունը:

Կառավարության հեղինակած նախաձեռնությամբ ներդրվում է նաեւ կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցման համակարգ, որով կատարողական վարույթների անձնական գրասենյակում գրանցված քաղաքացիները` իրենց համաձայնությամբ, վարույթի մասին կծանուցվեն գրասենյակի եւ դրան կից էլեկտրոնային փոստի միջոցով:

«Նոր գործարկված էլեկտրոնային համակարգի հետ մեկտեղ նախաձեռնության կարգավորումները կապահովեն կատարողական վարույթի ամբողջական թվայնացումը»,- տեղեկացրել է Լեւոն Բալյանը:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով արգելադրված եւ ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարմանը, ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը, ԴԱՀԿ-ի կազմակերպած աճուրդների թափանցիկությանը, կատարողական վարույթի հետեւանքով անձի բանկային հաշիվների վրա դրված արգելանքին: Փոխնախարարը նշել է, որ արգելանք կիրառելու չափի վերաբերյալ որոշումը կայացվում է տվյալ պարտավորությունը կատարելու եւ նաեւ կատարողական ծախսերի գումարի չափով: «Այս տարի գործարկել ենք նոր էլեկտրոնային ծրագիր, որը լուծում է այդ հարցը: Կարծում ենք` այսուհետ նման դժգոհություններ չեն լինի»:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ նախաձեռնությամբ զգալի փոփոխություններ են իրականացվում: Արփինե Դավոյանի խոսքով նոր օրենքի ընդունմամբ ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի վերաբերյալ օրենսդրության կանխատեսելիությունը, որոշակիությունը: Պատգամավորը հորդորել է հավանության արժանացրել քննարկված օրենսդրական փաթեթը:

Նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 20-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:


20.02.2024
Ազգային ժողովում մեկնարկել է 2024 թ. Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիրը
Հայաստանի Ազգային ժողովն ու Ազգային ժողովրդավարության ինստիտուտը համագործակցության շատ լավ փորձ ունեն: Մենք կարեւորում ենք ծրագրի միջոցով երիտասարդ մասնագետներին խորհրդարանի աշխատանքներին ծանոթացնելու եւ ներգրավվելու հնարավորությունը: Վստահ եմ, որ արդյունավետ կհամագործակցենք, եւ դուք ձեր ավանդը կուն...

20.02.2024
Աշխատանքային քննարկում «Երեւան համայնքում տեղական տուրքերի` 2024 թ. շինթույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ» թեմայով
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Երեւան համայնքում տեղական տուրքերի` 2024 թվականի շինարարական թույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը մա...

20.02.2024
Կառավարությունն առաջարկում է վերանայել պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհելու օրենսդրությունը
Գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից եւ արտոնություններից: Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են եղել. այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախար...

20.02.2024
Զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաեւ ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում: Նոր կարգավորմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու...

20.02.2024
Նոր կարգավորումներ են առաջարկվում դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում
Առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Գործող կարգավորմամբ ...

20.02.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am