National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
17.02.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը
1 / 15

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը: Ռուս գործընկերները մեր երկիր են այցելել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Աշխատանքային հանդիպման ձեւաչափով ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում հանձնաժողովը բաց եւ կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է:

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները, հայկական կողմին մտահոգող խնդիրները: Հակոբ Արշակյանը ռուս գործընկերներին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման, Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքները, նշել, որ մինչ օրս լուծված չեն հումանիտար բազմաթիվ հարցեր: «Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացը եւ արձանագրել. «Չնայած մարտահրավերներին` Հայաստանը վճռական է եւ ունի ամուր քաղաքական կամք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Դրա կարեւոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հայաստանի դիրքորոշումը նույնն է. մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»:

ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահն անդրադարձել է մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությանը, միջռեգիոնալ համագործակցության խթանմանը, ներկայացրել տարբեր միջոցառումների շրջանակում համատեղ իրականացվելիք քայլերը: Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում Յուրի Վորոբյովն ընդգծել է խորհրդարանականների նշանակալի դերակատարությունը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին՝ Յուրի Վորոբյովը փաստել է, որ Ռուսաստանը մշտապես փորձել է եւ կշարունակի աջակցել այս բարդ քաղաքական գործընթացի խաղաղ կարգավորմանը:

ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահը Հակոբ Արշակյանին որպես պատվավոր հյուր հրավիրել է Վոլոգդայի մարզում հուլիսի 4-7-ն անցկացվելիք «Ավանդույթների ժառանգներ» ժողովրդական մշակույթի մանկական փառատոնի եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Առաջարկն ընդունվել է հայկական կողմից: Նշվել է, որ միջոցառմանը կհրավիրվեն նաեւ երեխաներ Հայաստանից:

ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական համագործակցության ակտիվացման կարեւորությանն ու ընթացիկ խնդիրներին են անդրադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանը եւ ռուսական կողմից՝ Կազբեկ Տայսաեւը: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ընդգծվել է օրենսդիրների զգալի դերը:

Աշխատանքային հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահն առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին, Դիլիջանում:


17.02.2024
Հայաստան է այցելել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատվիրակությունը
Միացյալ Թագավորության  խորհրդարանական պատվիրակությունն ընդլայնված կազմով Հայաստանում էր: Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության հետ Հայաստանն ունի սերտ կապեր: Այս համատեքստում մեծ ներդրում ունի նաեւ ԱԺ-ն: Դա են վկայում խորհրդարանական ակտիվ փոխայցերը: Միացյալ Թագավորության խորհրդ...

17.02.2024
Հայ եւ ռուս խորհրդարանականները մասնակցել են լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը
Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը: Հյուրերը մեր երկրում են՝ մասնակցելու լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am