National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
06.02.2024
ՄԿՈՒ ոլորտում եւս գնում ենք ամբողջական ներառականության ապահովման ճանապարհով. ՀՀ ԿԳՄՍ նախարար
1 / 9

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որով լայնածավալ փոփոխություններ են նախատեսվում «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», «Կրթության մասին» եւ կից մի շարք օրենքներում: Հարցի առնչությամբ խորհրդարանում կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ:

Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին՝ սկսած հասկացությունների սահմանումից: Միասնականացվում են ոլորտում գործող ուսումնական հաստատությունները. իբրեւ ոլորտում գործող հաստատությունների միակ տեսակ մնում է քոլեջը: Տարբերակվում են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերը: ԱԺ հերթական նիստում հիմնական կարգավորումները ներկայացնելով՝ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ինստիտուցիոնալ ներդրվում է ոլորտում եւ դառնում կրթության կազմակերպման հիմնական ձեւ: Օրենսդրությունը կարգավորում է ոչ միայն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձեւերը, այլ նաեւ նկարագրում է կառուցվածքը` առանձնացնելով դուալ կրթության համակարգող մարմինը, ինչպես նաեւ նոր կազմակերպական կառուցվածքում տարբեր գերատեսչությունների կառույցների գործառույթները: «Կարեւոր է, որ մենք նորովի եւ նոր որակով ենք ոլորտում նկարագրում սոցիալական գործընկերության տրամաբանությունը՝ ընդգծելով մասնավոր կազմակերպությունների հետ գործակցության նոր ձեւաչափերը»,- ընդգծել է նախարարն ու հավելել, որ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը: Բնագավառում գործելու է կրեդիտային համակարգը: Ամբողջությամբ փոխված է կառավարման համակարգը. լինելու է մասնակցային, թափանցիկ եւ հաշվետվողական համակարգ: Տնօրենների համար դրված է զարգացման ծրագրերի անհրաժեշտության պահանջ: Վերանայվում է ոլորտում լիցենզավորման գործընթացը. նախատեսված է երկաստիճան համակարգ, որտեղ լիցենզավորման ենթակա կլինեն թե՛ գործունեության թույլտվությունը, թե՛ բուն կրթական ծրագրերի իրականացումը:

Վերափոխվում է ֆինանսավորման համակարգը. հիմքում մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մեխանիզմն է, որը կխթանի հաստատությունների միջեւ մրցակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Ուսանողների համար ֆինանսավորման հիմնական ձեւը դառնալու է կրթաթոշակի միջոցով ֆինանսավորումը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներդրվում է մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված համակարգ: Այս տարվանից կգործի կամավոր ատեստավորման համակարգըգ կգործի նույն ձեւաչափով խրախուսման հնարավորությունը՝ դրույքաչափը դառնալով 200.000 դրամ եւ դրան ավելանալով 30-50 տոկոս հավելավճարը: Ամբողջությամբ վերանայվում են ուսանողների եւ ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունները: «Համակարգում եւս գնում ենք ամբողջական ներառականության ապահովման»,- փաստել է նախարարը:

Հարցուպատասխանի ձեւաչափում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու հարցին, որը հանրային հարթակում լայնորեն քննարկվում է: Նախարարի խոսքով առարկայի անվանումն ամենեւին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ:  Ըստ նրա՝ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ ՀՀ-ի դպրոցներում պետք է ուսուցանվի Հայաստանի պատմությունը: «Սա բոլորովին չի նշանակում, թե Հայաստանի պատմություն կոչելուց առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը: Բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից: Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը»,- նման կարծիք է հայտնել Ժաննա Անդրեասյանը:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ բուհի տնօրենի լիազորություններին ու դրանց դադարեցման շրջանակում ավելի խիստ պահանջների սահմանմանը, մասնագիտական կրթության հասանելիությանը մարզերում, ուսանողներին տրամադրվող հանրակացարանային ենթակառուցվածքների մատչելիությանը:

ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Թագուհի Ղազարյանը: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով բարեփոխումների փաթեթը համընկնում է մինչեւ 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարությանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ աշխատաշուկայի եւ երիտասարդ չաշխատող քաղաքացիների միջեւ ճեղքվածքը լրացնելու համար ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք կա, որոնցից մեկն էլ այս կարեւոր նախաձեռնությունն է:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են ՄԿՈՒ-ների հավասար տեղաբաշխմանը, խոսել սոցիալական գործընկերությունը մոտիվացնելու կարեւորության մասին: Նրանք հետաքրքրվել են քոլեջների իրավական կարգավիճակով, վերացման միտում ունեցող մասնագիտությունների խնդրով, դուալ կրթության առանձնահատկություններով, ՄԿՈՒ-ների գույքային ու դասագրքերի հագեցվածությամբ:

Կարծիքներ են հնչել նաեւ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նպատակահարմարության մասին:

Հակադարձելով պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է. «Դուք ասում եք՝ հակադրում եք ժողովուրդը պետությանը: Դո՛ւք եք հակադրում: Մեր տեսանկյունից հայ ժողովուրդը կամ Հայաստանի ժողովուրդը եւ Հայաստանն անբաժան են: Չի կարող լինել ժողովրդի շահ, որն անջատ է Հայաստանի շահից: Չի կարող լինել նաեւ Հայաստանի շահ, որն անջատ է հայ ժողովրդի շահից: Ի՞նչն է խնդիրը»:

Հաջորդելով Ռուբեն Ռուբինյանին՝ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արթուր Խաչատրյանը շարունակել է պնդել, որ իշխող քաղաքական ուժի մոտիվացիան հակադրելն է պետությունը, հայրենիքը, ազգը եւ ժողովուրդը:

Եզրափակիչ ելույթներում Թագուհի Ղազարյանը եւ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել են պատգամավորների մտահոգություններին ու ոլորտի խնդիրներին:


06.02.2024
Ինչո՞ւ Հայաստանի, այլ ոչ թե Հայոց պատմություն. հարցին անդրադարձել են խորհրդարանականները
Ինչո՞ւ Հայաստանի, այլ ոչ թե Հայոց պատմություն: Առարկայի անվանափոխության շուրջ բանավեճային քննարկում է ծավալվել խորհրդարանում: Մանրամասները` տեսանյութում:...

06.02.2024
ՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը փետրվարի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ար...

06.02.2024
Օրենսդրական փոփոխություններ` ուղղված նշանակված տուգանքների նվազեցմանը
Ազգային ժողովը փետրվարի 6-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Օրենսդրական փ...

06.02.2024
Քննարկվել են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ կից օրինագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումները
Վերջերս ընդունված օրենքը պարտադրում էր ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին նույնականացնել խաղացողին ու նրա բանկային քարտը, երբ վերջինս փորձի խաղադրույք կատարել: Արդյունքում լիցենզավորված ընկերություններն ավելի լավ կարգավորված դաշտում հայտնվեցին: Դրան զուգահեռ առկա են մի շարք խնդիրներ. այս մասի...

06.02.2024
ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել են խորհրդարանականները
Չափազանց կարեւորում եմ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, հատկապես, երբ այն ուղղված է մեր երկրի ժողովրդավարական օրակարգն առաջ մղելուն: Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրին, որի նպատակն է Հայաստանի օրենսդրությունը եւ պ...

06.02.2024
Փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ...

06.02.2024
Անհրաժեշտ է կանխարգելել եւ արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները. հստակ ուղերձ հանրությանը
2020 թվականին օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով եւ լրացումներով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա:   Օրենսդիրը նաեւ արձանագրել էր, որ...

06.02.2024
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար  առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: ...

06.02.2024
Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից
Օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում՝ մասնավորեցման ցանկից հանելով «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ ...

06.02.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է պետական տուրք ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրք ոսկու, պլատինի ձուլակտորների, ինչպես նաեւ պալադիումի արտահանման նպատակով տրվող լիցենզիաների համար: 2023 թվականի ցուցանիշներով զգալիորեն աճել է վերոնշյալ ապրանքների արտահանումը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելո...

06.02.2024
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ շրջակա միջավայրի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am