National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
01.02.2024
Փոփոխություններ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում
1 / 14

Օրենքի նախագծով առաջարկում ենք վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները, դրանք նաեւ համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, օրենքում ներառել նոր սահմանումներ. ասել է Զարուհի Բաթոյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում:

Հիմնական զեկուցողը, անդրադառնալով առաջին ընթերցմամբ քննարկվող ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում եւ մի շարք օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին, նշել է, որ նախագծով առաջարկվում է` որպես բռնության ենթարկված անձ դիտարկել երեխային, ով նաեւ ականատես է եղել բռնությանը, վերանայել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետներ:

Առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում` ոչ միայն առաջնային օգնություն, այլ ընդհանրապես բժշկական օգնությունը:

Զարուհի Բաթոյանի խոսքով նախագծով կսահմանվի նաեւ բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հեղինակներն առաջարկում են վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող քննության եւ ծանուցման ժամկետները եւ պայմանները, սահմանել ավելի բարձր տուգանք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում: Առաջարկվում է նոր կարգավորում նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքում` «Հետամտում» վերնագրով:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կողմից ներկայացվել են դիտարկումներ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Հիմնական զեկուցողը, կարեւորելով դիտարկումները, նշել է, որ պատրաստ է լսել առաջարկներ եւ հավելել, որ ներկայացված դիտարկումների մի մասը` որպես հեղինակների առաջարկ, ներկայացվել եւ ընդունվել է:

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ, պատգամավորներ Սոնա Ղազարյանն եւ Ծովինար Վարդանյանը, ընդգծելով բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը, հավելել են, որ քննարկումը կարեւոր նշանակություն ունի մեր հասարակության համար: Ծովինար Վարդանյանը նշել է, որ ընտանեկան բռնությունը պետք է նույնականացնել եւ ստեղծել գործիքակազմ, որով քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց պաշտպանելու:

«Մենք բովանդակային առումով ունենք բավականին հաջողված նախաձեռնություն: Շատ կարեւոր է, որ մեր հանրությունն իմանա, թե որ պարագայում ինչպես պաշտպանի իր իրավունքները»,- ասել է Սոնա Ղազարյանը:

«Կառավարության առաջնահերթությունների մեջ է բռնության դեմ պայքարը, հատկապես` ընտանեկան բռնության դեմ պայքարը»,- ասել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:  Ըստ նրա` պետք է ունենալ այնպիսի կանոնակարգումներ, որ հնարավոր լինի կանխարգելել բռնության վրա հասնումը պրակտիկայում:

Փոխնախարարի խոսքով հեղինակների առաջարկը միտված է նրան, որ կիսատ չթողնվի ընտանեկան բռնության հնարավոր սուբյեկտային շրջանակը եւ ամբողջական դիտարկվի նոր օրենքի շրջանակում: Նա նշել է, որ Կառավարության կողմից կան առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում: Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն ունի դրական դիրքորոշում օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը նաեւ կողմ է քվեարկել փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին որոշմանը:


01.02.2024
Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը...

01.02.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Էլինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը փետրվարի 1-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղ...

01.02.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 1-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հեղինակած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենք...

01.02.2024
Օրենսդրական նախաձեռնություն միտված վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը
Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, եւ արդի պայմաններում, արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը: Նախատեսել ենք թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչեւ կներդրվի կե...

01.02.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.02.2024
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համաժողովում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 23-րդ տարեկան համաժողովին: ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում շնորհավորել է ԱՏՁՄ ներկայացուցիչներին եւ հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության ընթացքում: Հակոբ Արշակյանն անդրադարձել է ...

01.02.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am