National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.1.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:

Ողջունելով ներկաներին` Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին իրենց հատուկ օրը մեծարելու եւ որպես գլխավոր հյուր ներկա գտնվելու համար:

Բացման խոսքում ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է տիկին դեսպանին, դեսպանության անձնակազմին, Հայաստանում հնդիկ համայնքին եւ բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ եւ նշել, որ ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-հնդկական բարեկամությունն ունի դարերի պատմություն եւ այդ ավանդույթների վրա էլ կառուցվել են մեր երկրների միջեւ հարաբերությունները:

«Այսօր ականատես ենք բարեկամ Հնդկաստանի հետ մեծ համագործակցությանը: Մենք սեր եւ հարգանք ենք տածում մեր հնդիկ քույրերի ու եղբայրների հանդեպ, որոնք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը հավելել է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը վերջին տարիներին ամրապնդվել է եւ ունի կարեւորագույն նշանակություն: Նոր թափ է հաղորդվել առեւտրին, նոր ծավալներ ու հաջողություններ են գրանցվել կրթության, գիտության, մշակույթի ու այլ ոլորտներում:

«Էապես կարեւորում ենք նաեւ շփումները խորհրդարանական դիվանագիտության բնագավառում: Մենք պատրաստ ենք ակտիվացնել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունները»,- ասել է ԱԺ նախագահը:

Ավարտելով խոսքը՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ արագընթաց փոփոխվող աշխարհում համատեղ ջանքերով մենք կկարողանանք ամրապնդել Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ սերտ բարեկամությունը, ընդլայնել տարբեր ձեւաչափերում մեր համագործակցությունն ու էապես բարելավել երկու երկրների միջեւ հարաբերությունները:

Պատմական հոբելյանի առթիվ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է բարեկամ հնդիկ ժողովրդին՝ մաղթելով բարգավաճում եւ առաջընթաց բոլոր բնագավառներում:


26.01.2024
«Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկում խորհրդարանում
Մեր երկրում բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունենք, որոնց զուգահեռ առկա են նաեւ հրատապ լուծում պահանջող հարցեր: Դրանցից մեկն էլ թափառող կենդանիների խնդիրն է. ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հունվարի 26-ին խորհրդարանում տեղի ունեցած «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստա...

26.01.2024
ԶԼՄ-ների ազատության ապահովումը ԵԽ անդամ պետությունների հանձնառությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին. Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նստաշրջանում: Հայ խորհրդարանականն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Դառնալով Եվրոպայի խորհրդի մաս՝ անդամ երկրները պարտավորվել են հետեւել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկ...

26.01.2024
Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Ղազախստանից ժամանած գործարարների հետ
ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հունվարի 26-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետությունից ժամանած գործարարների հետ: Ողջունելով առաջին անգամ Հայաստան այցելած գործարարներին՝ Վաղարշակ Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am