Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Լեռնային Ղարաբաղում օրեր առաջ հերոսաբար զոհված մեր հայրենակիցների, ինչպես նաեւ երեկ զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողի հիշատակը:
Խորհրդարանականները հաստատել են հերթական նիստերի օրակարգը, որից հետո սկսել օրենքների նախագծերի քննարկումը: