National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.7.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
02.07.2023
Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան
1 / 1

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում:

«Տիկնա'յք եւ պարոնա'յք,

Թեեւ մեզ շրջապատող խոր մտահոգությունները կարող են վախ սերմանել շատերի մեջ, սակայն մեզ համար` որպես ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, կարեւոր է գնահատել իրավիճակը եւ վճռական գործողություններ ձեռնարկել մարդկանց իրավունքների եւ անվտանգության ապահովման համար:

Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչ արդեն երկու հարյուր օրից ավելի շրջափակման մեջ է:

Ուզում եմ հիշեցնել, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավականորեն պարտադիր ժամկետային միջոց է կիրառել` ի պատասխան Հայաստանի գործի: Դատարանը որոշեց, որ առկա է Ռասայական խտրականության վերացման կոնվենցիայով նախատեսված հայերի իրավունքներին անուղղելի վնաս հասցնելու անմիջական վտանգ: Հանձնարարվել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների եւ բեռների անսահմանափակ տեղաշարժն ապահովելու համար:

Ցավոք, Ադրբեջանը չի կատարել միջազգային դատարանի որոշումը եւ ավելի է սրել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքով անցնելու հնարավորությունը, այդ թվում` Կարմիր խաչի եւ խաղաղապահ ուժերի համար: Իրավիճակը սարսափելի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է սննդի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ արագ վերջացող պաշարների սպառվելու խնդրի հետ:

Այժմ, առավել քան երբեւէ, հրամայական է մեր ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վրա` հայտարարությունների, բանաձեւերի եւ, ամենակարեւորը, կոնկրետ գործողությունների միջոցով: Մենք պետք է ընդունենք, որ այս մարդկանց իրավունքները նույնքան կարեւոր են, որքան մեր բոլորինն այսօր այստեղ: Հանդես գալով Լեռնային Ղարաբաղում ժողովրդի իրավունքների եւ անվտանգության համար` մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների մեր արժեքները, որոնք համամարդկային են` անկախ իրենց աշխարհագրությունից:

Շնորհակալություն»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը: