National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.06.2023
Քննարկվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի վերաբերյալ 2022 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
1 / 19

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով վերոնշյալ ոլորտների 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների եւ բյուջետային ծրագրերի կատարողականի թվային տվյալները, փաստել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը 2022 թվականին իրականացրել է պետական բյուջեով նավատեսված 6 ծրագիր՝ 35 միջոցառում: Ճշտված ծրագրով նախարարությանը հատկացվել է 8.5 մլրդ դրամ, փաստացի օգտագործվել է 7.2 մլրդ դրամ, կատարողականը՝ 85 տոկոս:

Հանրապետության մարզպետարաններն իրականացրել են նախատեսված 10 ծրագիրը՝ 22 միջոցառմամբ: Բոլորին միասին նախատեսվել է հատկացնել 5.3 մլրդ դրամ, փաստացի՝ 5.2 մլրդ է հատկացվել, որը 2.1 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից, կատարողականը՝ 98.5 տոկոս:

Ջրային ոլորտում իրականացվել է 5 ծրագիր՝ 36 միջոցառում: 2022 թվականին նախատեսվել է հատկացնել 43.6 մլրդ դրամ, փաստացի՝ 30 մլրդ 850 մլն դրամ, կատարողական կազմել է 93.2 տոկոս:

ՀՀ համայնքներին ճշտված ծրագրով նախատեսվել է 120 մլրդ դրամ, փաստացի հատկացվել է 118 մլրդ դրամ: Համայնքներին ընթացիկ սուբվենցիոն ծրագրով ծախսվել է 7 մլրդ 459 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեների ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները կազմել են 64 մլրդ 298 մլն դրամ: Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցման համար վճարվել է 50 մլն դրամ: Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին ծրագրով՝ 45 մլն դրամ, կապիտալ սուբվենցիաներ համայնքներին՝ 19.5 մլրդ դրամ, ինչը 56 մլնով ավելի է 2021 թվականին հատկացված գումարի չափից: Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացված ծախսերի համար տրամադրվել է 26 մլրդ դրամ 517 մլն դրամ, որից Երեւան քաղաքին՝ 26 մլրդ 395 մլն դրամ:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հետաքրքրվել է` արդյո՞ք բոլոր մարզպետարանները համամասնորեն իրականացրել են նախատեսված ծախսերը, թե եղել են այնպիսիք, որոնք թերակատարել են ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ Արարատի մարզպետարանն ամենամեծ թերակատարողն է, տարեկան պլանը եղել է 482 մլն դրամ, ճշտված պլանով նվազեցվել է 466 մլնի, կատարողականը կազմել է 431 մլն դրամ, որը 31 մլնով քիչ է ճշտված պլանից:

Իսկ ամենափոքր թերակատարումն արձանագրվել է Վայոց ձորի մարզպետարանում` ճշտված պլանով հատկացումը կազմել է 411 մլն դրամ, կատարվել է 409 մլն 854 հազար դրամի ծախս, տարբերությունն ընդամենը 1.2 մլն դրամ է:


06.06.2023
Գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները կհստակեցվեն
Հայաստանի Հանրապետությունում գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները հստակեցնելու համար օրենքով նոր կարգավորումներ կսահմանվեն. նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Մրցակցության պաշտպանության հա...

06.06.2023
Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում 2022 թ. բյուջետային կատարողականի հաշվետվությունը
Ներագրոպարենային համակարգի զարգացման քաղաքականության մեջ որպես հիմնական գերակայություններ են դրված եղել գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձ...

06.06.2023
Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է քաղաքապետարանի 2022 թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 86 մլրդ 187 մլն դրամ, բյուջեի կատարողականը կազմել է 98,5 տոկոս: Երեւան քաղաքի 2022 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 34 մլրդ 560 մլն դրամ, փաստացի կատարողականը սեփական եկամուտների մասով կազմել է 102,4 տոկոս: Սեփակ...

06.06.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 2022 թ. պետական բյուջեի կատարողականը կազմել է 85 տոկոս
Շրջակա միջավայրի նախարարության 85 տոկոս կատարողականը պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ, ինչն էլ հետեւանք է քովիդի եւ պատերազմական շրջանի բարդությունների: Նախարարության կատարողականն առանց դրամաշնորհային ծրագրերի փաստացի կազմել է 97.8 տոկոս: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի ...

06.06.2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել  եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխո...

06.06.2023
Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 6-ին մասնակցել է «Ապահովելով հասանելիություն բոլորին՝ Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրով Կապի եվրոպական գագաթնաժողովին: Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ինտերնետի կարեւորությանը, հնարավորություններին եւ ...

06.06.2023
Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կա...

06.06.2023
Նախաձեռնությամբ ուժը կորցրած են ճանաչվում ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող դրույթները
Պետական եկամուտների կոմիտեի կազմից դուրս է եկել քննչական ստորաբաժանումը, սակայն օրենքում դեռեւս առկա են ՊԵԿ քննիչների մասով որոշ կարգավորումներ: Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող բոլոր դրույթները:...

06.06.2023
Առաջարկվում է ավելացնել ճանապարհները, երկաթուղային գծանցները եւ ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելու դեպքում սահմանված տուգանքների չափը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում փոփոխությունների նպատակն է կանխարգելել ճանապարհների, ճանապարհային ինժեներական կառույցների վնասման, ինչպես նաեւ ճանապարհներից օգտվելու կարգի խախտման վերաբերյալ դեպքերը եւ խստացնել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները: Այս ...

06.06.2023
Այս տարի ջուր քիչ է ամբարված եւ, հավանաբար, Սեւանից լրացուցիչ ջրաքանակ բաց թողնելու խնդիր կլինի. ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները
Նախորդ տարի Սեւանա լճից ջրի առավելագույն քանակը բաց չի թողնվել: 2022 թվականին բաց թողնվելու համար սահմանվել էր առավելագույնը 170 մլն խմ ջուր, սակայն բաց է թողնվել 165,1 մլն խմ: 2021 թվականին բաց էր թողնվել 227 մլն խմ ջուր: Այս տարի ջուր քիչ է ամբարված, տարին դժվար է լինելու, եւ հավանաբար, Սեւանից լր...

06.06.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

06.06.2023
Նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ օրենսդրությունների մոտարկման համապատասխանության ստուգումն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը
2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով մեր երկիրը պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատո...

06.06.2023
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումը բողոքարկելու հնարավորություն կստեղծվի. Գրիգոր Մինասյան
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման համար իրավական հնա...

06.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

06.06.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am