National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.06.2023
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումը բողոքարկելու հնարավորություն կստեղծվի. Գրիգոր Մինասյան
1 / 3

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման համար իրավական հնարավորություն նախատեսել: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 6-ի նիստում ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախարարի խոսքով Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի զեկույցներում ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքներում բազմիցս կարեւորվել է դատավորին պատասխանատվության ենթարկելու եւ նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները բողոքարկելու իրավական հնարավորություն նախատեսելու անհրաժեշտությունը:

«Մասնավորապես ԳՐԵԿՈ-ն դեռեւս 2019 թվականի զեկույցում նշել է. «Կարեւոր է, որ դատավորներն իրավունք ունենան կարգապահական որոշումները բողոքարկել»: Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ դեռեւս 2017 թվականի իր կարծիքում Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ Դատական օրենսգրքի նախագիծը չի նախատեսում ԲԴԽ-ի կարգապահական վարույթներով որոշումները բողոքարկելու իրավունք: 2019 թվականի համատեղ կարծիքում Վենետիկի հանձնաժողովը կրկին շեշտադրել է. «կարգապահական գործերով ԲԴԽ-ի որոշումները դատական կարգով բողոքարկելու հնարավորության բացակայության հարցը մնում է չլուծված»:

Նախարարը հարկ է համարել նկատել, որ սույն օրենքի նախագիծն ի կատարումն ԳՐԵԿՈ-ի հանձնարարականի է մշակվել, դրանում սահմանվել են մի քանի հիմնական կարգավորումներ:

«Ըստ օրենքի նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցերի քննությունն իրականացնելու է ԲԴԽ չորս անդամ ընդգրկող կազմը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր եւ ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացվելու է ԲԴԽ կողմից՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով: Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ, որի ընթացքում ԲԴԽ-ն կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը եւ մերժել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, կամ նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ կամ վերացնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը եւ դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության եւ որոշումը թողնել անփոփոխ»,- ասել է Գրիգոր Մինասյանը:

Նախարարն արձանագրել է, որ ըստ նախագծի 21-րդ հոդվածի առաջին մասի՝ օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, սակայն նախատեսվող փոփոխությունների կարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ ԲԴԽ երկու կազմերը ձեւավորվելու են վիճակահանությամբ՝ ԲԴԽ սահմանված կարգով: Այս մասով, չնայած օրենքում հատուկ նշում չկա, բայց լինելու է հատուկ համակարգչային ծրագիր, որի գործարկումը պետք է նախանշվի հենց ԲԴԽ որոշման հիման վրա: Հետեւաբար առանց այդ կարգի ու համակարգչի ԲԴԽ կազմերը չեն կարող ձեւավորվել եւ օրենքի փոփոխությունները չեն կարող աշխատել: Ուստի Կառավարությունն առաջարկել է նախագծի 21-րդ հոդվածի առաջին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 4-րդ եւ 12-րդ հոդվածների հիման վրա վիճակահանության կարգ սահմանող՝ ԲԴԽ ենթաօրենսդրական, նորմատիվ-իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահին»:

Գրիգոր Մինասյանը պատգամավորներին խնդրել է նախագիծը քվեարկության դնել՝ Կառավարության բանավոր առաջարկը ներառելով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Գրիգոր Մինասյանից հետաքրքրվել է՝ նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը երկա՞ր պետք է նախատեսել, ինչին ի պատասխան Գրիգոր Մինասյանն ասել է, որ ժամկետն այն օրից պետք է սահմանել, երբ ԲԴԽ համապատասխան որոշումը կլինի:

«Վիճակահանությունը թղթային չի լինելու: Նախատեսում ենք, որ ծրագիրը որոշի, թե որ երկու դատավորներն ու երկու գիտնական անդամներն են լինելու ստորին պալատում: Կարեւոր է նաեւ, որ այդ կազմերը չկրկնվեն ու ամեն գործով լինի նոր 4 հոգանոց կազմ: Ծրագրի միջոցով պետք է ընտրվի նաեւ 4 հոգանոց պալատի նախագահը»,- ասել է Արդարադատության նախարարը:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանը: Նա փոխանցել է դրա վերաբերյալ Արուսյակ Ջուլհակյանի կարծիքը: Վերջինս առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին:

«Այն մեր միջազգային գործընկերների առաջարկից է բխում: Գործընկերները նույնականացրել են խնդիրը, բայց լուծում չեն տվել, այն տվել ենք մենք»,- նշված է եղել հարակից զեկույցում:

Նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի նիստում ու ընդգրկվել առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:


06.06.2023
Գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները կհստակեցվեն
Հայաստանի Հանրապետությունում գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները հստակեցնելու համար օրենքով նոր կարգավորումներ կսահմանվեն. նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Մրցակցության պաշտպանության հա...

06.06.2023
Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում 2022 թ. բյուջետային կատարողականի հաշվետվությունը
Ներագրոպարենային համակարգի զարգացման քաղաքականության մեջ որպես հիմնական գերակայություններ են դրված եղել գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձ...

06.06.2023
Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է քաղաքապետարանի 2022 թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 86 մլրդ 187 մլն դրամ, բյուջեի կատարողականը կազմել է 98,5 տոկոս: Երեւան քաղաքի 2022 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 34 մլրդ 560 մլն դրամ, փաստացի կատարողականը սեփական եկամուտների մասով կազմել է 102,4 տոկոս: Սեփակ...

06.06.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 2022 թ. պետական բյուջեի կատարողականը կազմել է 85 տոկոս
Շրջակա միջավայրի նախարարության 85 տոկոս կատարողականը պայմանավորված է դրամաշնորհային ծրագրերի թերակատարմամբ, ինչն էլ հետեւանք է քովիդի եւ պատերազմական շրջանի բարդությունների: Նախարարության կատարողականն առանց դրամաշնորհային ծրագրերի փաստացի կազմել է 97.8 տոկոս: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի ...

06.06.2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել  եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխո...

06.06.2023
Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 6-ին մասնակցել է «Ապահովելով հասանելիություն բոլորին՝ Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրով Կապի եվրոպական գագաթնաժողովին: Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ինտերնետի կարեւորությանը, հնարավորություններին եւ ...

06.06.2023
Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կա...

06.06.2023
Նախաձեռնությամբ ուժը կորցրած են ճանաչվում ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող դրույթները
Պետական եկամուտների կոմիտեի կազմից դուրս է եկել քննչական ստորաբաժանումը, սակայն օրենքում դեռեւս առկա են ՊԵԿ քննիչների մասով որոշ կարգավորումներ: Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող բոլոր դրույթները:...

06.06.2023
Առաջարկվում է ավելացնել ճանապարհները, երկաթուղային գծանցները եւ ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելու դեպքում սահմանված տուգանքների չափը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում փոփոխությունների նպատակն է կանխարգելել ճանապարհների, ճանապարհային ինժեներական կառույցների վնասման, ինչպես նաեւ ճանապարհներից օգտվելու կարգի խախտման վերաբերյալ դեպքերը եւ խստացնել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները: Այս ...

06.06.2023
Այս տարի ջուր քիչ է ամբարված եւ, հավանաբար, Սեւանից լրացուցիչ ջրաքանակ բաց թողնելու խնդիր կլինի. ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները
Նախորդ տարի Սեւանա լճից ջրի առավելագույն քանակը բաց չի թողնվել: 2022 թվականին բաց թողնվելու համար սահմանվել էր առավելագույնը 170 մլն խմ ջուր, սակայն բաց է թողնվել 165,1 մլն խմ: 2021 թվականին բաց էր թողնվել 227 մլն խմ ջուր: Այս տարի ջուր քիչ է ամբարված, տարին դժվար է լինելու, եւ հավանաբար, Սեւանից լր...

06.06.2023
Քննարկվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի վերաբերյալ 2022 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով վերոնշյալ ոլորտների 2022 թվականի պետակա...

06.06.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

06.06.2023
Նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ օրենսդրությունների մոտարկման համապատասխանության ստուգումն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը
2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով մեր երկիրը պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատո...

06.06.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

06.06.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am