National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.2.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
17.02.2023
Առաջարկվում է սահմանափակել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը. տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
1 / 18

Նախագիծը դեռեւս երեք տարի առաջ է քննարկվել Կենտրոնական բանկի հետ, այնուհետեւ քննարկման երկար ճանապարհ անցել: Նախագծով առաջարկում ենք սահմանափակել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն իր եւ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանի ու Նարեկ Գրիգորյանի հեղինակած ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ փետրվարի 17-ին կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ: Նշենք, որ օրինագիծն օրեր առաջ ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ այլ ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Կառավարության անդամներ, բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ առժամանակ դադարեցված է եղել նախագծի քննարկումը, սակայն հետագայում այն վերսկսվել է, ինչի համար հիմք են հանդիսացել սպառողների շահերի եւ իրավունքների պաշտպանությունն ու այն ռիսկերը, որոնք կարող են ծառանալ պետության առջեւ:

Գեւորգ Պապոյանը պարզաբանել է՝ առաջարկվող սահմանափակումը նոր բան չէ. այն արդեն կիրառվում է սպառողական վարկերի տրամադրման դեպքում:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել մասնակիցները, որոնց վերաբերյալ պարզաբանումներ են տվել նախագծի համահեղինակ Գեւորգ Պապոյանը եւ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Ընդդիմախոսներից ոմանք կարծում էին՝ եթե ընդունվի նախագիծը, դրանով քաղաքացիները կզրկվեն ընտրության հնարավորությունից, ինչպես նաեւ կբարձրանան դրամով տրվող հիպոտեկային վարկերի տոկոսադրույքները: Որոշ փորձագետների կարծիքով էլ, ինչը հրապարակվել է մամուլում, նախագիծը որոշ հակասահմանադրական տարրեր է պարունակում: Այս տեսակետը հերքել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ նշելով, որ նախագծում չկա դրույթ, որը կարող է Սահմանադրության հետ հակասություն ունենալ:

Նախագծի ամբողջական ընդունմանը կողմ են արտահայտվել ԱԺ գլխադասային հանձնաժողովը, ԿԲ խորհուրդը, Կառավարությունը, տնտեսական բլոկը: Դեմ չէին նաեւ առեւտրային բանկերը: Որոշ մտահոգություններ ունեին վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնցից «Առաջին հիպոտեկային ընկերության» ներկայացուցիչը կարծում էր, որ առաջարկի ընդունման դեպքում վարկային կազմակերպությունները չեն կարող մրցակցել բանկերի հետ եւ դուրս կմնան շուկայից: Առաջարկվել է ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ մտցնել 1 տարի անց:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ հիպոտեկային վարկերն ունեն երկարաժամկետ բնույթ, միջինը՝ 20 տարի, որի ընթացքում ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, հսկայական են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ճգնաժամերի ժամանակ արտարժույթով հիպոտեկային վարկերի չվճարումը 3 անգամ ավելի է լինում, քան դրամային վարկերի դեպքում: Փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ դեպքերում մարդիկ չեն կարողացել վճարել արտարժութային հիպոտեկային վարկերը եւ զրկվել են իրենց բնակարաններից:

Մարտին Գալստյանը հայտնել է, որ ԿԲ-ն պաշտպանում է այս նախագիծը՝ հաշվի առնելով նրանում պարունակվող սոցիալական բաղադրիչը: «Ես կարծում եմ, որ սա մեր հայրենակիցների համար դրական է»,- ընդգծել է նա: ԿԲ նախագահը նաեւ պարզաբանել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե շատ քաղաքացիներ իրենց աշխատավարձերը ստանում են արտարժույթով:  Նա նկատել է, որ որպես արտարժույթով եկամուտ ստացող մատնանշվում են ՏՏ ոլորտի աշխատակիցները, սակայն դա այդպես չէ. ոլորտի խոշոր ընկերություններում աշխատավարձերը վճարվում են դրամով:

Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը եւս կարեւորել է նախագծի ընդունումը թե՛ ֆինանսական կայունության, թե՛ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նշվել է, որ նախագծի վերաբերյալ Կառավարության կարծիքը դրական է: Պատգամավորների առաջարկած նախագծին դեմ չեն նաեւ բանկային համակարգի ներկայացուցիչները: Նրանք նույնպես կարծում են, որ նախագծի ընդունմամբ ռիսկերը կմնան ոչ թե սպառողների, այլ բանկերի վրա: Բանկային ոլորտի մասնագետները կարծում են՝ սպառողները չեն կարող այդքան լավ գնահատել եւ կառավարել ռիսկերը, իսկ իրենք կարող են:

Ամփոփելով՝ Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար:
 


17.02.2023
Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողներին
Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է, որպեսզի մեր երկիրն արժանապատիվ ներկայանա միջազգային հանրությանը եւ բալանսավորի իր հարաբերությունները մյուս գործընկերների հետ. ասել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար,   «Քաղաքացիական պայ...

17.02.2023
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ խորհրդարանը հյուրընկալել է ընթերցասերների
Գրքերը մարդկանց գեղեցկացնում են: Գիրք կարդալուց բացի, գիրք կարդալու նկատմամբ սերը փոխանցեք, վարակիչ օրինակ դարձեք: Գիրքը մեկ օրվա համար չէ, նրա իմաստնությունն ամբողջ կյանքի համար է. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` Ավետիք Իսահակյանի եւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանների 2022 թվականին ...

17.02.2023
Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն
Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամները փետրվարի 17-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Եվրոպայի խորհ...

17.02.2023
Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով մեր երկիր ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am