ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակում դեկտեմբերի 14-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի, Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:
Հանձնաժողովի նախագահն ահազանգել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհի արգելափակման, Արցախի գազամատակարարման դադարեցման եւ դրանց հետեւանքով Արցախում լրջագույն մարդասիրական խնդիրների մասին: Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը եւ հումանիտար հետեւանքները: