National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.12.2022
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել. քննարկվել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» նախագիծը
1 / 12

Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ` օրակարգում ունենալով մեկ հարց: Քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ նախորդ օրը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները շրջանառության մեջ էին դրել եւ առաջարկել էին, որ այսօր արտահերթ նիստում քննարկվեր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության եւ Լաչինի միջանցքի կապակցությամբ   նախաձեռնությունը: «Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությունը, եւ հիմա քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությունը: Մեր գնահատմամբ այս հայտարարությունն ավելի լավ է չարվի»,-մասնավորապես, ասել է Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը: Ըստ նրա` իշխանական խմբակցության հեղինակած նախագիծը Հայաստանի շահերից չի բխում:

Քննարկմանը չի մասնակցել նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Չմասնակցելու պատճառը ներկայացրել է Տիգրան Աբրահամյանը: Նրա գնահատմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը համարժեք չէ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին: «Այն հայտարարությունը եւ մոտեցումը, որը դուք եք արտահայտում, որեւէ ձեւով չի կանխում վերահաս վտանգը, այլ նույն կերպ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Նախագիծը տես այստեղ:  
 
Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների տեսակետներին եւ մեկնաբանություններին: «Ընդդիմությունը եւս հանդես էր եկել ԱԺ հայտարարության նախագծով: Մենք, ինչպես մինչեւ հիմա, այս դեպքում եւս, պատրաստակամ  ենք եղել  ընդդիմության հետ քննարկումներ անելու եւ ունենալու հայտարարության միասնական տեքստ: ԱԺ խորհրդի նիստի ժամանակ մենք` որպես իշխող խմբակցություն, ընդդիմությանն առաջարկել ենք այս դժվարին պայմաններում ցուցաբերենք   միասնականություն եւ կարողանանք միասնաբար ընդունենք մեկ հայտարարություն եւ միասնական ուղերձ հղենք միջազգային հանրությանը»,- մասնավորապես, ասել է խմբակցության ղեկավարը` հավելելով, որ այս առաջարկն ընդդիմադիր գործընկերները չեն ընդունել: Հայկ Կոնջորյանը պարզաբանել է, որ ընդդիմությունը ոչ միայն հրաժարվել է միասնական փոխզիջումային տարբերակ մշակելուց, այլեւ հրաժարվել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած նախագիծը քննարկելուց եւ իրենց դիտողությունները ներկայացնելուց: Ըստ նրա` ընդդիմության նպատակն ԱԺ-ում հանրահավաք անելն էր, ինչը չստացվեց:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում փորձել են պարզել` ինչո՞վ են պայմանավորված ընդդիմության գործողությունները:

Հայկ Կոնջորյանի խոսքով ընդդիմության հրապարակային հայտարարությունները եւ գործողությունները հակասում են իրար: «Փաստացի հետեւյալ պատկերն է ընդդիմության գործողությունների հիմքում. եթե չեք համաձայնում մեր ուլտիմատումային պահանջներին, ապա կթողնենք ու կգնանք»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը եւ հավելել, որ ընդդիմության բերած հայտարարությունների նախագծերում ձեւակերպումներ կան, որոնք այս պարագայում չեն տեղավորվում ՀՀ կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականության գործիքակազմերի մեջ, դրանք իրենց բնույթով կարող են ոչ թե օգնել, այլ վնասել գործին:

«Չի եղել որեւէ առաջարկ, ընդդիմությունը չի հայտնել որեւէ կոնկրետ տարաձայնություն որեւէ թեզի կամ որեւէ նախադասության շուրջ»,- ընդգծել է Հայկ Կոնջորյանը:

Պատգամավորներ Վիգեն Խաչատրյանը, Արսեն Թորոսյանը եւ Հովիկ Աղազարյանն առաջարկել են նախագծով Ռուսաստանի Դաշնությանը ոչ թե կոչով դիմել, այլ պահանջել իրականացնել գործողություններ` ապահովելու եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:

Այս համատեքստում Հայկ Կոնջորյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը նպատակաուղղված իրականացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռուսական խաղաղապահների արժեզրկման եւ հեղինակազրկման գործողություն: Ըստ նրա` Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահ զորախմբի գործունեության ժամկետի երկարացման վերաբերյալ քննարկումները պետք է առարկայանան:

«Մեր մոտեցումն այն է, որ ԼՂ հարցի հանգուցալուծման ճանապարհը Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությունն է: Մենք ջանքեր ենք գործադրում, որ ստեղծվեն այնպիսի միջազգային մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան այդ երկխոսությունը ծավալելու: Այս հայտարարության նախագծում եւս այդ մասին նշել ենք»,- փաստել է խմբակցության ղեկավարը եւ հավելել, որ խորհրդարանի կողմից հստակ եւ պաշտոնական դիվանագիտության հետ ներդաշնակված ուղերձները շատ կարեւոր է լինելու, որ միջազգային հանրությունը հասկանա ու ճիշտ գնահատական տա, ճիշտ գործողություններ կատարի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար: 


14.12.2022
Կարեւորվել են ցեղասպանությունների դեմ պայքարի հարցերը
Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը կարեւորել են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ու Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի պատվիրակության անդամները՝ դեկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է ե...

14.12.2022
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակում դեկտեմբերի 14-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի, Հաղորդակցման ծրագրերի ղեկավար ...

14.12.2022
Միջազգային եւ պետական կառույցների արձագանքն Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Երկու օր է, ինչ ադրբեջանական կողմը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող մայրուղին՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ Արցախում: Ստեղծված իրադրությանն արձագանքել են միջազգային հանրությունը, պետական կառույցներն ու պատգամավորները: Մանրամասները՝ տեսանյութում:...

14.12.2022
ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները
Պատգամավորները դեկտեմբերի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում քննարկել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: «Մեր հարեւան երկրներում, եւ ոչ միայն անմիջականորեն հարեւան երկրներում...

14.12.2022
Պատգամավորների արձագանքը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ
Ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով շարունակում է երկկողմանի փակ մնալ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին: Արդյունքում շրջափակման մեջ է Արցախը, ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները: Պատգամավորները տարբեր հարթակներում անդրադարձել են ստեղծված իրադրությանը: Մանրամասները` տեսանյութ...

14.12.2022
ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկել եւ 57 կողմ ձայնով ընդունել է Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարությունը: ՀՀ Ազգային ժողովի հայտարարության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ կից հղմամբ: ...

14.12.2022
Ավարտվել է «ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» երկրորդ փուլը
Ազգային ժողովի աշխատակազմի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետ իրականացվող հերթական ծրագրի մասնակիցներն ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներն են: Ազգային ժողովը մշտապես կարեւորել է աշխատակիցների կարողությունների եւ գիտելիքների զարգացումը: Համագործակցելով միջազգային գործընկերների հետ՝ ս...

14.12.2022
Դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

14.12.2022
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ փորձ է արվում անհատի, քաղաքացու հարկման մոդելից անցնել ընտանիքի հարկման մոդելին. Ֆինանսների փոխնախարար
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 14-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ: Քննարկումների առանցքում Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն էին, որոնք վերաբերում են մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման հ...

14.12.2022
ԱԺ խորհրդի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 14-ին գումարել է արտահերթ նիստ: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել դեկտեմբերի 14-ին` ժամը 14:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:   ...

14.12.2022
Դեկտեմբերի 14-ին` ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի ԱԺԽՈ-073-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` դե...

14.12.2022
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am