National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
07.12.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
1 / 4

Դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը:

Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային եւ զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ` «Պաշտպան հայրենյաց»: Ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, Կառավարության սահմանված կարգով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի: «Ինչպես նաեւ` պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանել պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է»,- մանրամասնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, եւ դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունման շրջանակում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր առաջարկներ, որոնք չեն ընդունվել: Կառավարության նախաձեռնությամբ օրենքների նախագծերում կատարվել են տեխնիկական լրացումներ եւ փոփոխություններ:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է դեկտեմբերի 6-ին եւ 7-ին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
 


07.12.2022
Գնել Սանոսյանն անդրադարձել է պատգամավոր Կարեն Համբարձումյանին մտահոգող մի շարք խնդիրների
Հանրապետությունում կան բնակավայրեր, որոնք չեն գազաֆիկացվել: Ոլորտը սպասարկող ընկերությունը կարծում է, որ այդ փոքր բնակավայրերում գազաֆիկացման ցանցեր անցկացնելու ծախսերն արդարացված չեն: Հարցը կարող ենք լուծել սուբվենցիոն ծրագրերով, երբ Կառավարությունն ու համայնքը համատեղ ցանցն անցկացնեն, եւ Գազպրոմը ...

07.12.2022
Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից. Սոնա Ղազարյանի հարցն ԱԳ նախարարին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցն առնչվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին. «Արդյո՞ք այս տարեվերջին կստորագրվի խաղաղության պայմանագիր»,-հարցրել է Սոնա Ղազարյանը: ՀՀ արտաքի...

07.12.2022
Ի՞նչ փուլում է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի չստորագրած փաստաթղթերի մշակման գործընթացը. Լիլիթ Մինասյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է` ի՞նչ փուլում է Երեւանում ընթացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի կողմից չստորագրված փաստաթղթերի մշակման գործընթացը եւ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խ...

07.12.2022
Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվել է հաշմանդամության կարգի տրամադրման փոփոխություններով, որի արդյունքում պատերազմին մասնակցած մի խումբ տղաներ զրկվել են հաշմանդամության կարգից եւ նպաստից
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվել է հաշմանդամության կարգի տրամադրման փոփոխություններով, որի արդյունքում պատերազմին մասնակցած մի խումբ տղաներ զրկվել են հաշմանդամության կարգից եւ նպաստից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պատ...

07.12.2022
Արմեն Խաչատրյանի հարցը Կառավարության կողմից գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագրերի վերաբերյալ
Պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել  է ՀՀ կառավարության կողմից վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրերով եւ միջոցառումներով: Պատգամավորը նշել է, որ գյուղական մի շարք համայնքներում գյու...

07.12.2022
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետաքրքրվել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտում բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման ընթացքով
«1988 թ. ավերիչ երկրաշարժից անցել է 34 տարի, սակայն աղետի գոտում դեռեւս կան տնակներում բնակվող ընտանիքներ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում մտահոգություն է հայտնել պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ հետաքրքրվել աղետի գոտում բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման ընթացքով: 2008 թ. մեկնա...

07.12.2022
Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը. Նիկոլ Փաշինյան
Պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է երեկ տեղի ունեցած Տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններով: Հարցին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկ...

07.12.2022
Հայաստանը շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների մոնիթորինգային առաքելությամբ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությամբ եւ մանդատի երկարաձգման հարցով: ԱԳ նախարարը հայտնել է, որ Հայաստանը շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների...

07.12.2022
Կենսաթոշակառուին եւ նպաստառուին անկանխիկ գործարքներ կատարելիս 10 տոկոսի չափով տրամադրվող հետվճարի ծրագրին միացել է 4 բանկ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է այս տարվա հուլիսի 1-ից գործող  կենսաթոշակառուի եւ նպաստառուի` անկանխիկ գործարքներ կատարելիս 10 տոկոսի չափով տրամադրվող հետվճարի ծրագրի արձագանքներով: Նա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյ...

07.12.2022
Արարատ Միրզոյանի մեկնաբանությունն Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին փակելու վերաբերյալ
Պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեկնաբանությունն է խնդրել Ադրբեջանի՝ իբրեւ բնապահպանական նկատառումներով հերթական սադրանքի վերաբերյալ. խոսքը վերաբերում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին փակելուն: «Լաչինի միջանցքի փակումը պայմանավորվածությ...

07.12.2022
Բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի որպես մասնագիտացված գործունեության տեսակ. օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Նախաձեռնությամբ նախատեսվում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ: Նաեւ առաջարկվում է Կառավարության համար նախատեսել լիազորող նորմեր` սահմանելու բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջնե...

07.12.2022
Գործադիրը փոփոխություն է կատարում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները կատարելու պահանջով: ««Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավ...

07.12.2022
Օրենսդրական նախաձեռնություն ուղղված գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրացնելուն
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրացնելուն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Կառավարության հեղինակած ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձ...

07.12.2022
Մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները հնարավորություն կունենան դասավանդելու նաեւ այլ հանրակրթական հաստատություններում. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
«Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորումներ եւ հստակեցում կատարելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ են առաջարկում օրենքում: Հեղինակներն առաջարկում են վերախմբագրել օրենքի 25-րդ ...

07.12.2022
Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. Վլադիմիր Վարդանյան
Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի, Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին ...

07.12.2022
Նախատեսվում է հեշտացնել գործարարների կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգը
Օրենքի նախագծի նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան օրենսդր...

07.12.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստերում երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք նախագծեր
««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստում: ՀՀ ոստիկանության պետի ...

07.12.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.12.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.12.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.12.2022
Խորհրդարանը շարունակել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը. կատարվել են փոփոխություններ
Խորհրդարանը դեկտեմբերի 7-ին ԱԺ նիստում շարունակել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Լրամշակված տարբերակում կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնք հիմնականում վերաբերում են ծախսերին եւ եկամուտներին: Նախագծով 2023 թ. պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն...

07.12.2022
Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ
75 կողմ ձայնով Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Հայկ Մկրտիչի Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում Հայկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS