National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.4.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.04.2006
Ազգային ժողովը լսեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2005-ի տարեկան զեկույցը

Ազգային ժողովը ապրիլի 13-ի նիստն սկսեց նախորդ օրերին քննարկված օրինագծերի քվեարկությամբ`  հաստատելով պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը, պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թթ. ծրագիրը, ընդունելով երկրորդ ընթերցման ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Քննարկվեց  «Սահմանադրական դատարանի մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը: Նա տեղեկացրեց, որ գործող օրենքի համեմատությամբնախագիծը զգալի տարբերություններ ունի, ինչը պայմանավորված է փոփոխված Սահմանադրության պահանջներով, մասնավորապես ավելացել է ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը. այսուհետ սահմանադրականության հետ կապված հարցերով ՍԴ կարող են դիմել ոչ միայն ՀՀ նախագահը եւ պատգամավորների առնվազն մեկ երրորդը, այլեւիրավաբանական ու ֆիզիկական անձինք: Պարոն Մալխասյանը հանգամանորեն ներկայացրեց օրինագծի կառուցվածքին, ՍԴ անդամներին, նրանց լիազորություններին, ՍԴ գործունեությանը, գործերի քննությանը, ՍԴ դիմելու կարգին, դիմումների քննարկմանն առնչվող դրույթները:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՌաֆիկ Պետրոսյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական տեսակետը` նշելով, որ քննարկվող օրինագիծը բարեխղճորեն մշակված եւ սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովող փաստաթուղթ է, իսկթերությունների վերաբերյալ հանձնաժողովը հեղինակներին առաջարկություններ կներկայացնի մինչեւ երկրորդ ընթերցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրեց 2005 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը, որում ներառված էին բողոքների ընդհանուր ուղղվածությունը, վիճակագրությունը, դրանց քննարկման ընթացքը, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ համագործակցությունը, մարդու իրավունքների պաշտպանի հետագա գործունեության հիմնական ուղղությունները: Պարոն Հարությունյանը բարձր գնահատեց մարդու իրավունքների առաջին պաշտպանի գործունեությունը` նշելով, որ նա իր վրա է վերցրել ինստիտուտի կայացման հետ կապված հիմնական դժվարությունները, փորձել է պահպանել փարիզյան սկզբունքներով ամրագրված բազմակարծության պահանջը, լայնորեն օգտագործվել է եվրոպական օմբուդսմանների դրական փորձը, մշակվել ու ներդրվել են որոշակի սկզբունքներ` բողոքների ընդունման եւ հաշվառման, դ րանց վերաբերյալ որոշումների կայացման, ուսումնասիրությունների անցկացման, ընդունելության, ինչպես նաեւ աշխատանքի հետ կապված այլ հարցերի վերաբերյալ: Մեծ աշխատանք է տարվել հաստատության գործունեության մասին հանրային իրազեկության բարձրացման ուղղությամբ:

Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ ինքը վիճակագրական տվյալներըներկայացնելիս հիմնվել է աշխատակազմում պահպանված նյութերի վրա, ըստ որոնց` 2005 թ. ընթացքում պաշտպանը ստացել է 1551 գրավոր բողոք, որոնց դիմումատուների թիվը կազմել է 1824. նման տարբերությունը խմբակային բողոքների առկայության արդյունք է: 1551 բողոքներից 533-ը ընդունվել են քննարկման, 188-ում դիմողին ներկայացվել են իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները, 159-ը փոխանցվել են այլ մարմնի քննարկմանը, 594-ը չեն ընդունվել քննարկման, 77-ը գտնվում են ուսումնասիրման փուլում:

Ըստ վիճակագրության` բողոքների 34 տոկոսից ավելին ընդունվել է քննարկման, ինչը դրական ցուցանիշ է. եվրոպական երկրներում դրանք չեն անցնում 20-25 տոկոսի սահմանը:

Վիճակագրական տվյալները վկայում են, որ ստացված բողոքների շարքում գերակշռում են ոս տիկանության, դատարանների եւ Երեւանի քաղաքապետարանի դեմ տրված բողոքները, որոնք վերաբերում են անձին բերման ենթարկելու, անազատության մեջ պահելու գործողություններին, դատարանների վճիռներից, դատավճիռներից եւ որոշումներից դժգոհությանը, Երեւանի կառուցապատման ծրագրերով քաղաքացիների գույքի հարկադիր օտարման գործընթացներին, ինքնակամ կառույցներին եւ այլ հարցերի:

Պարոն Հարությունանը նշեց, որ ինքն իրեն իրավունք չի վերապահել հանդես գալու ՀՀ առաջի ն իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքների վերաբերյալ եզրակացությամբ, ինչը կանի 2006 թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս:

Ազգային ժողովի հրավերով նիստին ներկա գտնվող ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հակիրճ ելույթում շնորհակալություն հայտնեց պարոն Հարությունյանին` «առարկայական զեկույց» չներկայացնելու համար եւ տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է հանրության առջեւ հանգամանալից ելույթ ունենալ կատարած աշխատանքների եւ ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին, որոնք համակարգային բնույթ են կրում եւ ազգային անվտանգության տեսանկյունից մտահոգիչ են:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ներկայացնելով «Արդարություն» խմբակցության տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ, գոհունակություն հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ակտիվ գործունեության, Երեւանի կառուցապատման ծրագրերով քաղաքացիների գույքի հարկադիր օտարման գործընթացներում քաղաքացիների ոտնահարված իրավունքները ՀՀ սահմանադրական դատարանում պաշտպանելու, նախանձախնդիր դիրքորոշմանհամար:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (փաթեթ), «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am