National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
27.10.2022
Միայն իրական եւ մարդկանցից չկտրված տեղական ժողովրդավարությունը կարող է օգնել` պահպանելու հավատը ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ. Արմեն Գեւորգյան
1 / 1

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ լիագումար նիստում:

«Հարգելի' պարոն նախագահ,

Հարգելի' գլխավոր քարտուղար,

Կոնգրեսի հարգելի' անդամներ

Նախ, որպես Խորհրդարանական վեհաժողովի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, կցանկանայի պատրաստակամությունս հայտնել մեր կազմակերպության ինստիտուտների միջեւ տեղական ժողովրդավարության խնդիրներին առնչվող ամենաարդյունավետ եւ արդյունքահեն համագործակցությանը նպաստելու հարցում: Քաջատեղյակ եմ Կոնգրեսի կարեւորությանն ու դերին` ելնելով Հայաստանի կառավարության անդամի իմ նախկին փորձից:

Հարգելի' գործընկերներ, աշխարհը փոխվում է` ստեղծելով նոր իրողություններ եւ առաջ բերելով նոր մարտահրավերներ: Այս հարցերը քննարկվում են կա'մ համաշխարհային մակարդակում, կա'մ էլ` ազգային: Մինչդեռ հասարակ մարդկանց կյանքում հիմնական փոփոխությունները տեղի են ունենում տեղական մակարդակում: Կյանքի որակն առաջին հերթին փոխակերպվում է համայնքներում: Մարտահրավերները, որոնց բախվել ենք վերջին տասնամյակում, ինչպես նաեւ եվրոպական անվտանգության ամբողջ ճարտարապետության խորը վերափոխումը, ընդհանուր առմամբ թուլացնում են ամբողջ եվրոպական մայրցամաքում բարեկեցիկ եւ ապահով ապագայի նկատմամբ լավատեսությունը: Թե' ներքին, թե' արտաքին սպառնալիքները, եւ երբեմն էլ` կառավարությունների դանդաղ արձագանքը դրանց, նվազեցնում են հասարակության վստահությունը ժողովրդավարական կառավարման ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Շատ հաճախ որոշ պետությունների հանդեպ վերաբերմունքում եւ նրանց հետ հարաբերություններում ականատես ենք լինում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների եւ օրենքի գերակայության ակնհայտ ու անընդունելի փոխզիջումների, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական առաջնահերթություններով եւ շահերով: Պետք է ընդունենք, որ դա թուլացնում է մեր արժեհամակարգը, որին բոլորս պետք է անվերապահորեն հավատարիմ մնանք: Մյուս «նոր նորման», իմ կարծիքով, այն է, որ որոշ երկրներում համապետական ընտրությունները ճանապարհ են հարթում, այսպես կոչված, «մեծամասնության դիկտատուրայի» ձեւավորման համար, որն այնուհետ օգտագործում է իր կասկածելի ժողովրդավարական լիազորությունները, որպեսզի պահանջի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների լիակատար հավատարմությունը:

Գործընկերնե'ր, այս օրերին հետեւելով Կոնգրեսի քննարկումներին` կրկին համոզվեցի, որ միայն իրական եւ մարդկանցից չկտրված տեղական ժողովրդավարությունն է, որ կարող է օգնել պահպանելու այդ նույն մարդկանց հավատը ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Այն կարող է օգնել հաղթահարելու վերջին մի քանի տարիներին պոպուլիզմի կողմից առաջացրած ժողովրդավարական կառավարման համակարգի ցնցումները:

Տեղական ժողովրդավարության ինստիտուտները պետք է շարունակեն մնալ արդարության եւ քաղաքացիների հավասար մասնակցության սկզբունքների հավատի պատվարները` ապահովելով հանրային բարիքների եւ ռեսուրսների արդար ու թափանցիկ բաշխումն այն դժվարին պայմաններում, որտեղ այս օրերին հայտնվել են մեր պետություններից շատերը:

Եզրափակելով խոսքս` կարծում եմ, որ, ելնելով վերը նշվածից, պետք է հատուկ ուշադրություն դարձնել տեղական ժողովրդավարության դերին եւ կարեւորությանը Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովի շրջանակում: Գագաթնաժողովը կարող է նաեւ նոր համաեվրոպական դիսկուրս մեկնարկել տեղական ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման հարցերի շուրջ` տարբեր դերակատարների մասնակցությամբ, ինչպիսիք են` Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը, Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը, Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովը, Եվրոպական տարածաշրջանների հանձնաժողովը, ինչպես նաեւ` այլ համապատասխան եւ շահագրգիռ հաստատություններ ու կազմակերպություններ »,-ասել է Արմեն Գեւորգյանը:
 


27.10.2022
Առաջարկվել է առավել արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ սահմանել նպաստառուների կողմից իրենց իրավունքների արդյունավետ իրացման համար
Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հոկտեմբերի 27-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել նպաստի համակարգում առկա խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայու...

27.10.2022
ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածուի առաջադրման մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավո...

27.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով...

27.10.2022
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակին
Իրաքի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 25-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ Ռեվազ Ֆաիքի հետ: Ռուստամ Բաքոյանը զրուցակցին է ներկայացրել իր այցի հիմնական նպատակը, անդրադարձել ...

27.10.2022
Հարգանքի տուրք Ազգային ժողովի այգում
1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյ...

27.10.2022
Սամարղանդում կայացել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների եւ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը
Հոկտեմբերի 27-ին Սամարղանդում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների եւ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը: Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորները: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը մասնակ...

27.10.2022
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Ազգային ժողովի այգում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ խորհրդարանի բակում ծաղիկներ է խոնարհել 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների` ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի,...

27.10.2022
Մեր գործիքակազմի մեջ կան ե՛ւ հանրահավաք, ե՛ւ բողոքի այլ գործողություններ, որոնք հարկ եղած դեպքում գործի են դրվելու. Գեղամ Մանուկյան
Մադրիդյան այդ փաստաթղթով խոսվում է Արցախի հետագա ճակատագրի մասին. ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ չհամաձայնելով ՀՀ վարչապետի այն հայտարարության հետ, որ Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Լրագրողի՝ ընդդիմության ակտիվ գո...

27.10.2022
Ադրբեջանը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գնալու նպատակ չունի. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել Հայաստանի կարեւոր օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է իր կենսունակությունից, այսինքն` պայքարի, բ...

27.10.2022
Մեր ինքնիշխան տարածքում որեւէ օտար զինվորի ներկայությունը երբեւիցե չի հանդուրժվելու, եւ նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից. Անդրանիկ Քոչարյան
Մեկ տարի է անցել եռակողմ ձեւաչափով հանդիպումից, եւ կարծում եմ` ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Հայկական կողմի օրակարգում է լինելու վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիայի եւ դրա հետեւանքների վերաբերյալ հարցերի պարզաբանումը: ...

27.10.2022
Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաեւային: Կողմերը փաստել են, որ Հայաստանն ու Ուզբեկստանը հետեւողականորեն զարգացնում ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am