National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
23.03.2022
Հունվարի 1-ից մեկնարկել է երրորդ եւ հաջորդ երեխային դրամական աջակցություն տրամադրելու ծրագիրը
1 / 1

Մարտի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, հարց ուղղելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, տեղեկացրել է, որ հարցն ուղղում է հանրային իրազեկումն ապահովվելու եւ որոշակի ճշգրտումներ մտցնելու համար: Պատգամավորին հետաքրքրել է Կառավարության կողմից երրորդ եւ հաջորդ երեխային տրամադրվող դրամական աջակցության տրամադրման կարգը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ 2022թ. հունվարի 1-ից մեկնարկել է ծրագիրը: Նախարարն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ 1794 դիմում է առկա, որից 1350-ը բավարարվել է, մնացածը գտնվում է մշակման փուլում: