National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
23.03.2022
Հռիփսիմե Ստամբուլյանի հարցը` տնտեսական աճի կանխատեսումների վերաբերյալ
1 / 1

Մարտի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է, թե նախարարությունն այս տարվա համար տնտեսական աճի ի՞նչ կանխատեսումներ ունի, արդյո՞ք այդ կանխատեսումները տարբերվում են նախորդ տարվանից:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, նշել է, որ տնտեսական աճի կանխատեսումներ չկան, բայց Կառավարությունն ունի տնտեսական աճի թիրախ, եւ ըստ նախարարի` դա 7 տոկոս է: