ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցին ի պատասխան լրագրողի հարցին` նշել է, որ երկրի իշխանությունը միասնական է Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման առնչությամբ:
«Ընդդիմությունը որքան էլ փորձի քաղաքական էժան դիվիդենտների հետեւից ընկնելով տարատեսակ աննպատակ եւ անհեռանկարային նախագծեր ներկայացնել, բնականաբար, իշխանության դիրքորոշումն ԱԺ նախագահի վերաբերյալ չի փոխվելու», -ասել է ԱԺ պատգամավորը: