National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.12.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարել է լրագրողների հավատարմագրում
1 / 1

ՀՀ ԱԺ աշխատակազմը 2021 թ. դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն (ք. Երեւան, 0095, Մարշալ Բաղրամյան 19) ուղարկում է գրավոր դիմում` ներկայացնելով.

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրի հասցեն, իսկ ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայության համարանիշը եւ մշտական բնակության վայրի հասցեն.

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), զբաղեցրած հաստիքը, հանրային ծառայության համարանիշը եւ բնակության վայրի հասցեն.

3) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որը (որոնք) պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը.

4) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) եւ երկու լուսանկար (3x4 չափսի).

5) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները.

6) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսվում է մեկ նստաշրջանից պակաս ժամկետով:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում (ՀՀ ԱԳՆ-ի կողմից), եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:

ՀՀ Ազգային ժողովում կարող են հավատարմագրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի եւ շաբաթաթերթերի, օրական 2000 եւ ավելի այցելու (հավատարմագրման օրվան նախորդող ամսվա այցելությունների միջին ցուցանիշ) ունեցող եւ առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների եւ Երեւան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները:

Վերոգրյալ պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ:

ՀՀ Ազգային ժողովում չեն կարող հավատարմագրվել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ոչ լրատվական-վերլուծական կամ երգիծական բնույթի հաղորդաշարերի, Երեւանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան, զվարճալի-ժամանցային, մարզական պարբերականների եւ հաշվառված, բայց վերջին երկու ամսում լույս չտեսած պարբերականների ներկայացուցիչները: Որպես ինքնուրույն լրատվության միջոց` չեն կարող հավատարմագրվել նաեւ տպագիր թերթերի, պարբերականների, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, լրատվական գործակալությունների եւ ամսագրերի էլեկտրոնային այն տարբերակները, որոնք չունեն առանձին իրավաբանական անձի կարգավիճակ:

Հավատարմագրումն իրականացվում է հերթական նստաշրջանների գումարման ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշելու դեպքում` տվյալ ժամկետով: Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:


13.12.2021
Հայ խորհրդարանականների հանդիպումը ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրի եւ Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեի հետ
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդունել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրին եւ Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեին: Հանդիպմանը հայկակ...

13.12.2021
«Ընդդիմությունը խորհրդարանական արտաքին հարաբերություններում այլեւս չի սպասարկում ՀՀ պետական շահը». Արուսյակ Ջուլհակյան
Դեկտեմբերի 13-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվելով ԱԺ պատվիրակությունների կազմում միջազգային կառույցներում աշխատանքից՝ դրանով իսկ այլեւս ...

13.12.2021
Հակոբ Արշակյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրենին ու Հայաստանում Գերմանիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ին...

13.12.2021
Իշխանության դիրքորոշումն ԱԺ նախագահի պաշտոնավարման հարցում չի փոխվելու
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցին ի պատասխան լրագրողի հարցին` նշել է, որ երկրի իշխանությունը միասնական է Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման առնչությամբ: «Ընդդիմությունը որքան էլ փորձի քաղաքական էժան դիվիդենտների հետ...

13.12.2021
«Խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է ընդդիմության հետ ցանկացած ձեւաչափով քննարկումների, եթե հարցերը չեն պարունակում գաղտնի տեղեկատվություն». Էդուարդ Աղաջանյան
Դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն պնդմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը խուսափում է որոշակի հարցերի շուրջ հրապարակային քննարկումնե...

13.12.2021
«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ աշխատաժողով
Դեկտեմբերի 10-12-ը Աղվերանում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ արտագնա աշխատաժողով, որը կազմակերպվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշ...

13.12.2021
Արամ Վարդեւանյանը՝ իրենց խմբակցության պատգամավորներին կալանքից ազատ արձակելու մասին
Դեկտեմբերի 13-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն անդրադարձել է իրենց խմբակցության՝ կալանքից ազատ արձակված պատգամավորներին: «Օգոստոսի 2-ին՝ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում, մեր խմբակցությունը, «Պատիվ ունեմ» խմբակցությո...

13.12.2021
Արծվիկ Մինասյանը՝ թուրքական ապրանքների ներկրման սահմանափակման մասին
Դեկտեմբերի 13-ին տեղի են ունեցել ԱԺ ճեպազրույցները: ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման սահմանափակմանը վերաբերող հարցին, նշել է. «Դեռեւս տարիներ առաջ Կառավարությունում մենք ենք հ...

13.12.2021
Թագուհի Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզ կատարած այցից
Դեկտեմբերի 13-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցությունը ներկայացնում էր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանը: Պատգամավորը հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am