National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.09.2021
Խորհրդարանը քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հովսեփ Բեդեւյանի ընտրության հարցը
1 / 21

Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի նիստում քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հովսեփ Բեդեւյանի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտությունները եւ աշխատանքային ուղին:

Հովսեփ Բեդեւյանը խոսեց դատական իշխանության դերի եւ նշանակության, իշխանության տարանջատման սկզբունքների, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության գործունեության առանձնահատկությունների մասին, ներկայացրեց Վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության վերաբերյալ իր տեսլականը, անդրադարձավ վարչական արդարադատության խնդիրներին:

Ըստ թեկնածուի՝ իշխանությունների տարանջատման համակարգում դատական իշխանությունն ունի հստակ դերակատարություն. այն օրենսդիր եւ գործադիր իշխանությանը հավասարակշռող գործոն է: Հովսեփ Բեդեւյանն ընդգծեց, որ մասնագիտացված վարչական դատարանների ստեղծումը կարեւոր քայլ էր արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացման տեսակետից, սակայն այս գործընթացն առայսօր չունի ավարտուն եւ վերջնական տեսք: Նրա համոզմամբ՝ միայն առանձին Վարչական պալատի ստեղծման պարագայում կարելի է բեռնաթափել Վճռաբեկ դատարանի աշխատանքը եւ ապահովել արդյունավետ քննություն: Փաստելով, որ որեւէ պետությունում իդեալական դատական համակարգ գոյություն չունի՝ թեկնածուն նշեց, որ վստահության բարձր մակարդակ վայելող դատական համակարգ ձեւավորելն ուտոպիստական գաղափար չէ. այս հարցում ծանրակշիռ դերակատարություն պետք է ունենա բարձրագույն դատական ատյանը, որը չունի սխալվելու իրավունք:

Անդրադառնալով ոլորտի հնարավոր կառուցվածքային բարեփոխումներին՝ Հովսեփ Բեդեւյանը համոզմունք հայտնեց, որ ձեւավորվելիք Վարչական պալատը պետք է լրացնի վարչական գործերով օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության հարցում այսօր գոյություն ունեցող բացը՝ կայուն, ոչ հակասական եւ ստորադաս դատարաններին ճիշտ կողմնորոշող նախադեպային պրակտիկա մշակելու միջոցով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am