National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
09.06.2021
Լրացում՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում
1 / 1

Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Հայաստանում գործում են տարբեր գործառույթներ իրականացնող ՊՈԱԿ-ներ, որոնք, իրենց ոլորտային առանձնահատկություններից ելնելով, կարիք ունեն ավելի մասնագիտական եւ տվյալ ոլորտի համար առանցքային նշանակություն ու կարեւորություն ունեցող կարգավորումների, քան նախատեսված է գործող օրենքի 16-րդ հոդվածով: Ըստ գործող օրենքի՝ հնարավորություն չի տրվում լիազոր մարմիններին, կախված ոլորտի առանձնահատկություններից, սահմանել տնօրենի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր: Նշված հանգամանքը նվազեցնում է լիազոր մարմիների դերակատարումը՝ տնօրենների աշխատանքի արդյունավետությունը չափելու եւ այն բարձրացնելու տեսանկյունից: Փաստացի լիազոր մարմինը հնարավորություն չի ունենում ոլորտը կարգավորող օրենքներով սահմանել լիազորությունների դադարեցման այլ հիմքեր, որի պատճառով հաճախ տնօրենների կողմից չի կատարվում այն աշխատանքը, որի համար նա նշանակվել կամ ընտրվել է տնօրենի պաշտոնում:

Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի համապատասխան ոլորտները կարգավորող օրենքներով ՊՈԱԿ-ի տնօրենների գործունեության արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացման տեսանելի չափանիշներ սահմանել:

Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
 
 
 


09.06.2021
Կայացավ ԱԺ «Թվինինգ» ծրագրի երրորդ եռօրյա սեմինարը
Հունիսի 7-9-ը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի «Թվինինգ» ծրագրի երկրորդ բաղադրիչի առաջին առաքելությունը: Թեման Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակազմի՝  խորհրդարանական բոլոր առանցքային գործառույթները կատարելու համար անհրաժեշտ կարողությունների զարգացումն էր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկեր...

09.06.2021
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Համազասպ Դանիելյանը հունիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարական...

09.06.2021
Քննարկվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում քննարկվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ:   Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի՝ հաղորդումը համառոտ արտացոլում ...

09.06.2021
Լրացում եւ փոփոխություն՝ պետական գույքի մասնավորեցմանը վերաբերող օրենքում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը ներկայացրեց Կառավարության հեղինակած ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախ...

09.06.2021
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար կնախատեսվի ոչ լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով աշխատելու իրավունք
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սրբուհի Գրիգորյանի խոսքով...

09.06.2021
«Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող բարեփոխման նպատակը Քննչական կոմիտեի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ...

09.06.2021
Դրական եզրակացություն՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 9-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագ...

09.06.2021
Բացասական եզրակացություն՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագծին
Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Անկախ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գեւորգյանը հեղինակել են ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ...

09.06.2021
Փոփոխություն՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում
Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում: Հիմնական զեկուցողը ն...

09.06.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին
Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես ...

09.06.2021
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրեն...

09.06.2021
Հանձնաժողովի նիստը չկայացավ
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստը չկայացավ:   ...

09.06.2021
Մշտական հանձնաժողովի նիստը տեղի չունեցավ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի հերթական նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով:           ...

09.06.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք կից հղմամբ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am