Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ:
Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ օրինագծի վերաբերյալ եղել են քննարկումներ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ: Ընդունվել են նախարարության ներկայացրած բոլոր դիտարկումներն ու առաջարկները: Օրենքի նախագիծը միտված է ձերբակալման դրութներում որոշակիություններ մտցնելուն:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, կարեւորելով ներկայացված օրենքի նախագիծը, գործընկերներին հորդորեց դրական եզրակացություն տալ:
Oրինագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: