Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրին, որն իրականացվում է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ, անհրաժեշտ է Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի թարգմանիչ:
Ծրագրի ընդհանուր նպատակն է խորացնել ժողովրդավարությունը Հայաստանում՝ օրենսդիր մարմնի հիմնական գործառույթների ամրապնդման միջոցով:
Ծրագրի հատուկ նպատակն է զարգացնել Ազգային ժողովի կարողությունները ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳԸ) հետ կապված օրենսդրության եւ քաղաքականության՝ ներառական եւ ապացույցների վրա հիմնված առաջխաղացման նպատակով՝ միեւնույն ժամանակ բարձրացնելով ՀԸԳՀ-ի ազդեցության եւ օգուտների մասին իրազեկվածությունը:
Պայմանագրի ժամկետը կնքման պահից մինչեւ ծրագրի ավարտը՝ 19 ամիս տեւողությամբ:
Գործունեության վայրը՝ ք. Երեւան, ՀՀ Ազգային ժողով:
Վարձատրությունը՝ 20,900 եվրո (համախառն եւ ամբողջական աշխատավարձ) 19 ամիս ժամանակահատվածի համար:
Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի (ԹՌԽ) թարգմանչի աշխատանքային պարտականությունները (մասամբ կարող են իրականացվել հեռակա կարգով)՝
- Աջակցել Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուին առօրյա գործերում՝ որպես ծրագրի բանավոր եւ գրավոր թարգմանիչ,
- Հանդես գալ որպես թարգմանիչ ԹՌԽ-ի, կարճաժամկետ փորձագետների, Ծրագրի ղեկավարի (այսուհետ՝ ԾՂ), Ծրագրի կրտսեր ղեկավարի (այսուհետ՝ ԾԿՂ), Ծրագրի ղեկավարի տեղակալի (այսուհետ՝ ԾՂՏ), Ծրագրի պատասխանատուի (այսուհետ՝ ԾՊ) եւ Բաղադրիչների ղեկավարների համար: Օրինակ՝ օժանդակել հաղորդակցության կամ օտար երկրում ապրելու եւ աշխատելու հետ կապված հարցերում,
- Գրավոր թարգմանել հայերենից անգլերեն եւ հակառակը ԹՌԽ-ի, փորձագետների, Բաղադրիչների ղեկավարների, ԾՂ-ի, ԾՂՏ-ի, ԾԿՂ-ի եւ ԾՊ-ի կողմից պատրաստված եւ ծրագրին առնչվող նյութերը (առաջարկություններ, հանձնարարականներ, իրավական ակտեր, քաղաքական բնույթի փաստաթղթեր, հարցաթերթիկներ, Power Point-ով շնորհանդեսներ, ուսումնական նյութեր, գովազդային նյութեր եւ այլն),
- Թվինինգ ծրագրի շրջանակներում ուսումնասիրությունների, փաստաթղթերի եւ այլ նյութերի պատրատման ժամանակ կատարել բանավոր եւ գրավոր թարգմանություններ հայերենից անգլերեն եւ հակառակը,
- Կատարել բանավոր եւ գրավոր թարգմանություններ հայերենից անգլերեն եւ հակառակը այնպիսի միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են՝ առաքելությունները, վերապատրաստումները, ժողովները, սեմինար համաժողովները, բանավոր խոսակցությունները եւ ծրագրին առնչվող այլ հանգամանքները,
- Ծրագրին առնչվող գրավոր նյութեր պատրաստել, վերանայել, թարգմանել եւ խմբագրել տեքստեր հայերենով եւ անգլերենով, մասնավորապես՝ հաղորդագրեր, մամլո հաղորդագրություններ, Power Point-ով շնորհանդեսներ եւ այլ փաստաթղթեր,
- Աջակցել ԹՌԽ-ին Կառավարող կոմիտեի նիստերի եւ ծրագրին առնչվող այլ ժողովների ու միջոցառումների հայերեն եւ անգլերեն արձանագրությունների կազմման հարցում, նպաստել ծրագրի արդյունքների որակի երաշխավորմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայերենին եւ անգլերենին,
- Կատարել ԹՌԽ-ի կողմից տրվող այլ առաջադրանքներ, օրինակ՝ համագործակցել եւ աշխատել ԹՌԽ օգնականի հետ ծրագրին առնչվող հարցերի շուրջ,
- Ուղեկցել ԹՌԽ-ին եւ այլ փորձագետներին, Բաղադրիչների ղեկավարներին, ԾՂ-ին, ԾՂՏ-ին, ԾԿՂ-ին եւ ԾՊ-ին ուսուցողական այցերի, ժողովների, աշխատաժողովների, առաքելությունների եւ աշխատանքային այցերի ժամանակ, ըստ անհրաժեշտության: Ընդհանուր աջակցություն ցուցաբերել ԹՌԽ-ին, այլ փորձագետներին եւ Բաղադրիչների ղեկավարներին Շահառու երկրի (ՇԵ) գործընկերների եւ իշխանական մարմինների հետ հաղորդակցվելիս՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաքելության զեկույցների եւ այլ փաստաթղթերի հարցում աջակցությանը,
- Ձեւավորել եւ պահպանել աշխատանքային հարաբերություններ ծրագրի գործընկերների եւ Շահառու երկրի ներկայացուցիչների հետ, ովքեր ներգրավված են ծրագրի կառավարման հարցերում: Աջակցել ԹՌԽ-ին, ԾՂ-ին, ԾԿՂ-ին, ԾՂՏ-ին եւ ԾՊ-ին ՇԵ հանրային գրասենյակների եւ հաստատությունների հետ հաղորդակցման, փոխգործակցության եւ ընդհանուր աշխատանքային հարբերություններում, որոնք առնչվում են ծրագին,
- Աջակցել ԹՌԽ օգնականին, թիմային աշխատանք ցուցաբերել գրասենյակի կառավարման եւ ծրագրին վերաբերող հարցերում, ինչպես նաեւ փաստաթղթերի հավաքագրման գործում՝ փաստաթղթավորման, ներկայացման եւ հաշվետվողականության նպատակով:
- Կատարել ԹՌԽ օգնականի պարտականությունները նրա բացակայության պարագայում,
- Թարմացնել ծրագրի վեբ կայքը եւ սոցիալական մեդիայի էջերը,
- Պահպանել գաղտնիություն ծրագրին առնչվող բոլոր հարցերում,
- Ցուցաբերել բարձր մակարդակի բարոյական վարվելակերպ եւ միշտ գործել առանց խտրականության,
- Հարգել, ակտիվորեն աջակցել եւ, անհրաժեշտության դեպքում, նպաստել ծրագրի ընդհանուր նպատակների եւ թիրախների իրագործմանը,
- Հետեւել ծրագրի քաղաքականությանը՝ վարքի, արտաքին տեսքի, առողջության, անվտանգության, ապհովության, վճարման կարգերի, ծրագրի սարքավորումների օգտագործման եւ այլնի վերաբերյալ:
ԹՌԽ թարգմանչի պահանջվող որակավորումները՝
- Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է անգլերենի, անգլերեն լեզվի եւ գրականության, ամերիկյան մշակույթի եւ լեզվի, բանավոր եւ գրավոր թարգմանությունների ոլորտներում, իսկ խորհրդարանական տերմինաբանության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Լինել Հայաստանի քաղաքացի կամ ունենալ ժամկետի մեջ գտնվող կացության եւ աշխատանքի թույլտվություն,
- Չլինել հանրային ծառայող կամ արձակուդում գտնվող շահառու վարչակազմի (ՀՀ Ազգային ժողով) աշխատակից վերջին 6 ամսվա ընթացքում,
- Չունենալ պայմանագրային հարաբերություններ շահառու վարչակազմի (ՀՀ Ազգային ժողով) հետ վերջին 6 ամսվա ընթացքում,
- Բանավոր եւ գրավոր անգլերենի ու հայերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office Word, Excel, PowerPoint, համացանցից օգտվելու հմտություն),
- Փաստաթղթեր, ժողովների արձանագրություններ, համառոտագրեր կազմելու գերազանց ունակություններ,
- Գերազանց կազմակերպչական, միջանձնային եւ հաղորդակցական հմտություններ,
- Թե՛ անկախ, թե՛ թիմով աշխատելու կարողություն, նախաձեռնողականություն եւ ճկունություն,
- Ճամփորդելու պատրաստակամություն եւ հասանելիություն (Հայաստան եւ ԵՄ),
- Գաղտնիության պահպանում ծրագրի իրականացմանն ու կառավարմանն առնչվող բոլոր հարցերում,
- Գործնական փորձը անգլերեն-հայերեն եւ հայերեն-անգլերեն բանավոր եւ գրավոր թարգմանությունների բնագավառում (ժողովների, աշխատաժողովների ժամանակ, փաստաթղթեր թարգմանելիս եւ այլն) կդիտվի որպես առավելություն,
- Նախկինում ունեցած աշխատանքային փորձը Ազգային ժողովի կամ կառավարության հետ՝ բացառությամբ վերոնշյալ 6 ամիս ժամանակահատվածը, ինչպես նաեւ խորհրդարանական գործընթացների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերում կամ այլ միջազգային ծրագրերում կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձը միջազգային միջավայրում կդիտվի որպես առավելություն,
- Հունարենի եւ/կամ իտալերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Ֆինանսական պայմաններ
Վճարումը կատարվում է համաձայն պայմանագրի պայմանների: Պայմանագիրը ստորագրվում է երկու կողմերի միջեւ՝ ծրագրի իրականացման մնացած ժամանակահատվածի համար: Թարգմանչի հետ պայմանագիր է կնքում ԵՄ անդամ պետություն Հունաստանը, մասնավորապես՝ Հունաստանի խորհրդարանի Եվրոպական ծրագրերի իրականացման ծառայությունը:
Դիմելու եւ ընտրության ընթացակարգը
Ձեր ինքնակենսագրականը (CV) եւ դիմելու դրդապատճառները հիմնավորող ուղեկցող նամակը (Cover Լetter)՝ կազմված Europass ձեւաչափով (https://europa.eu/europass/en), անհրաժեշտ է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեներին՝ twinning_am@parliament.gr եւ european.integration@parliament.am՝ նշելով հաստիքի անվանումը:
Հաջորդ փուլ անցած անհատները կհրավիրվեն առցանց հարցազրույցի եւ կիրականացնեն փորձնական բանավոր կամ գրավոր թարգմանություն՝ լեզվական հմտությունների ստուգման նպատակով: ԹՌԽ թարգմանիչը կարող է անցնել 1 ամիս փորձաշրջան՝ կատարելով հանձնարարություններ ծրագրի թիմի անմիջական վերահսկողությամբ եւ գնահատման նպատակով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) եւ ուղեկցող նամակը (Cover Լetter) մինչեւ 2021 թվականի մայիսի 8ը:
ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Դիմողները չեն կարող ներգրավված լինել ոչ ընտրության, ոչ էլ պայմանագրի կազմման գործընթացում: Ավելին, դիմողները չեն կարող լինել հանրային ծառայողներ կամ արձակուդում գտնվող շահառու վարչակազմի (ՀՀ Ազգային ժողով) աշխատակիցներ վերջին 6 ամսվա ընթացքում՝ ԹՌԽ թարգմանչի պաշտոնը ստանձնելու համար:
Թարգմանիչը ստորագրում է ծառայությունների մատուցման պայմանագիր եւ ունենում է ինքնազբաղվածության կարգավիճակ: Նրա պատասխանատվության ներքո է ինքնազբաղվածության բոլոր իրավական պահանջների կատարումը, ինչպես նաեւ հարակից բոլոր հարկերի ու ծախքերի վճարումը: