National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
30.04.2021
Քննարկվեց 2022թ. առողջապահության ոլորտի բյուջեի հայտը
1 / 7

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 30-ի նիստում ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված առողջապահության ոլորտի բյուջետային ծրագրերի վերաբերյալ» թեմայով քննարկմանը ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց 2022-ի բյուջեում նախատեսված փոփոխությունները, իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները:

Ըստ զեկուցողի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի շրջանակում փոփոխության են ենթարկվել մի շարք ծրագրերում նախատեսված բյուջետային հատկացումները:

Արյան հավաքագրման ծառայությունների համար 2022-ին նախատեսվում է հատկացնել 400 մլն դրամ: Պատերազմական գործողություններից հետո հանրապետության ողջ տարածքում իրականացվել է արյան ծառայությունների մատուցման քարտեզագրում, եւ այսօր առկա է ծառայության համապարփակ նկարագիրը: Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ իրականացվելու են վերանորոգումներ, կառուցումներ եւ վերազինումներ: Սփյուռքի դոնոր ներկայացուցիչները եւս ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել: Առաջկայում կբացվեն արյան նոր հավաքագրման կետեր հանրապետության ողջ տարածքում: Կենտրոնական կայանը եւս ամբողջովին կվերանորոգվի ու կվերազինվի:

Իմունականխարգելման ազգային ծրագրում կատարված լրացման համաձայն՝ COVID-19-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում նախատեսվում է եւս մեկ պատվաստանյութի ձեռքբերում:

Ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների համար նախատեսված 28 մլրդ դրամն ուղղվելու է առաջնային օղակի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքի շրջանակի ընդլայնմանը:

Փոփոխվել է դատաբժշկական փորձաքննություններին ուղղված ֆինանսական միջոցների տրամադրման հարաբերակցությունը: 2022-ի բյուջեով նախատեսվել է շուրջ 550 մլն դրամ, որը պայմանավորված է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի վերազինմամբ եւ ծառայությունների ավելացմամբ: Վերջին կես տարիներին, ըստ զելուցողի, կենտրոնն աշխատել է գերլարված ռեժիմով: Ներկայումս մի քանի մարզային դատաբժշկական փորձաքննության կենտրոններում ընթանում են վերանորոգման եւ վերազինման աշխատանքներ:

Գումարների ավելացում է նախատեսվել մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի եւ դեղագործական արտադրանքի ստացման համար՝ դրանց մաքսազերծման, բաշխման ծառայությունների առումով, ինչը պայմանավորված է ինչպես ծավալային, այնպես էլ մաքսազերծման հետ կապված որոշակի ծախսերի ավելացմամբ:

Բժիշկ մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններին բժշկական ծառայությունների մատուցումը կրկնակի ավելացել է: Ընդգծելով որպես կարեւոր ուղղություն՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար նախատեսվել է 100 մլն դրամ:

Շտապ օգնության ծառայությունների համար 2022-ին նախատեսվել է շուրջ  5.5 մլրդ դրամ ծառայությունների առավել հասանելիություն, ժամանակային առումով ծառայությունների ավելի արագ կազմակերպում ապահովելու նպատակով:

Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում բյուջեով եւս նախատեսվում են ավելացումներ՝ շուրջ 3 մլրդ 967 մլն դրամով: Նախատեսվում է նաեւ աորտայի անեւրիզմայի վիրահատական միջամտությունների ներառումը անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների ցանկում:

Հոգեկան առողջության եւ նարկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդների բժշկական օգնության ծառայությունների համար նախատեսվել է 3 մլրդ 400 մլն դրամ: «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում եւ Հոգեկան առողջության ազգային կենտրոններում  վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Անահիտ Ավանեսյանը կարեւոր ձեռքբերում համարեց կենտրոններն ամբողջապես վերանորոգելու, վերակառուցելու եւ վերազինելու փաստը:

Զինծառայողներին, փրկարար ծառայողներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունների համար նախատեսվում է տրամադրել 4 մլրդ 500 հազար դրամ:

Անդրադառնալով անպտղության դեմ պայքարում նախատեսված ծրագրային փոփոխություններին ու արդյունքներին՝ Ավանեսյանը նշեց, որ 2020-ին երկար տարիների ընթացքում առաջին անգամ ունեցել ենք 211-ով ավելի ծնունդ:

ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց  նաեւ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղական ամբուլատորիաների դեղերի ցանկի փոփոխությանն ու դեղերի դեֆիցիտին, էլեկտորնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը, քաղաքացիների՝ պատվաստանյութերի ընտրության հնարավորությանը: 


30.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Ինչպե՞ս էին պահում-պահպանում հեղինակային իրավունքը Հայաստանում մեկ դար առաջ
Առաջին հանրապետության խորհրդարանն օրենք էր ընդունել Հեռագրական գործակալության մասին, քանի որ կարիք կար անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել ներքին եւ արտաքին լսարանին. «Յօդ. 1. Հայաստանի հեռագրական գործակալութեան նպատակն է հաղորդել Հայաստանի ներսը եւ արտասահման քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ հասա...

30.04.2021
Առաջարկվում է նպաստ վճարել նաեւ ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մա...

30.04.2021
Աշխատանքի հայտարարություն ԵՄ Թվինինգ ծրագրում Թվինինգ ռեզիդենտ խորհրդատուի թարգմանչի թափուր հաստիքի համար
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրին, որն իրականացվում է Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժ...

30.04.2021
Կկարգավորվեն օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավահարաբերությունները
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 30-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառ...

30.04.2021
Հանձնաժողովին ներկայացվեց 2020-ի ընթացքում Հայաստանի ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումը
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումն ու «ՀՀ մարդու իրավունքների պ...

30.04.2021
2020-ին բացահայտվել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ 2019-ի համեմատ՝ հանցագործության դեպքերը նվազել են. 2020-ի ընթացքում հանրապետությունում արձանագ...

30.04.2021
Քրեական օրենսգրքում պաշտոնատար անձանց կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելուն վերաբերող լրացումը մերժվեց
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 30-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ պետական ծառայողը զսպվածություն եւ պատասխանատվություն պետք է ցուցաբերի ...

30.04.2021
Առաջարկվեց պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթով գործերի քննության համար հստակ ժամկետ սահմանել
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ապրիլի 30-ին շարունակել է նախորդ օրն ընդհատված նիստի աշխատանքը: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Գեւորգ Պետրոսյանը: Հեղինակը ...

30.04.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստեր. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտակա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am