National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
01.06.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 6

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հունիսի 1-ին երկրորդ ընթերցումով քննարկել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Այն ուղղված է «Պարեկային ոստիկանության» ծառայության ստեղծմանը եւ գործունեության կարգավորմանը: Նախագծերով սահմանվում են նոր կազմավորվող կառույցում ծառայության անցնելու, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների` պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները:

Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի ներկայացմամբ` Կառավարությունն առաջարկել է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել օրենքի հրապարակման հաջորդ օրը: Նա ներկայացրել է նաեւ հաջորդիվ գործողությունների ծրագիրը, անդրադարձել ընդունելության քննությունների ընթացակարգին, դիմորդների ընտրության չափորոշիչներին` նշելով, որ նախատեսվում է հոկտեմբերից սկսել կրթական գործընթացը:

Բանախոսը նշել է, որ շարունակական մասնագիտական պատրաստվածությունը պարեկային ծառայության հաջողություններից մեկն է լինելու եւ վերլուծական տվյալների հիման վրա վերահսկվելու է ծառայության որակը: Ըստ հիմնական զեկուցողի` նախատեսվում են նաեւ առաջնորդության դասընթացներ:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը կարեւորել է օրենքի ընդունման անհրաժեշտությունը եւ առաջարկել կողմ քվեարկել նախագծին:

Պատգամավորներն իրենց ելույթներում եւս մեկ անգամ ընդգծել են նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը եւ հրատապությունը:

Քննարկված նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


26.04.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am