National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.11.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը
1 / 11

Գյումրի քաղաքի «Սեւ բերդ» ամրոցում նոյեմբերի 6-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:

Երկու երկրների միջեւ միջպետական հարաբերություններն այսօր բարձր քաղաքական մակարդակի վրա են՝ շարունակելով ամրապնդվել բոլոր ոլորտներում, նշել է հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա՝ ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային եւ հումանիտար համագործակցության համար՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակում: Որպես երկկողմ համագործակցության կարեւոր բաղադրիչ նա արժեւորել է  հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների համատեղ հանդիպումներն ու տարբեր մակարդակներում այցերը: «Հանձնաժողովն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու կարեւորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի բաց եւ արդյունավետ քննարկումների համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Նա նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ եւ հաջողությամբ   համագործակցում են ոչ միայն ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, այլ նաեւ  խորհրդարանական տարբեր ձեւաչափերում: Անդրադառնալով նիստում քննարկվող՝ ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման հարցին, ԱԺ փոխնախագահը նշել է, որ   հանձնաժողովի նիստերը թույլ են տալիս վերլուծել խնդիրները եւ գնահատել հետագա աշխատանքի հեռանկարները՝ միաժամանակ բացահայտելով խորհրդարանական մակարդակով համաձայնեցված որոշումներ կայացնելու հնարավորությունները:  Նա համոզմունք է հայտնել, որ քննարկումները նոր խթան կհաղորդեն հետագա երկխոսությանը:

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային ժողովի  Դաշնության խորհրդի  նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը կարեւորել է  ԵԱՏՄ շրջանակում հանձնաժողովի հաջող աշխատանքը, ընդգծելով կառույցի ամրապնդման մեջ Հայաստանի զգալի ավանդը: Նա նշել է, որ  Հայաստանը 2019 թվականին հաջողությամբ նախագահել է ԵԱՏՄ մարմիններում եւ իր էական ավանդը ներդրել այդ միությունում: Յուրի Վորոբյովի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո լավ արդյունքներ են ձեռք բերվել: Մասնավորապես՝ 2018 թվականին ԵԱՏՄ ՀՆԱ-ն ավելացել է 2,5 տոկոսով, այդ թվում Հայաստանում? 5,2, երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 18,8 տոկոսով, իսկ անդամ պետությունների փոխադարձ առեւտրի ծավալը՝ 9,2 տոկոսով՝ հասնելով 60 մլրդ ԱՄՆ դոլարի:

Գյումրիում հրավիրված նիստի օրակարգում ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանն ու մոտարկմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ մշակութայի եւ մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցերն էին:

Քննարկման ընթացքում հայ խորհրդարանականները կարեւորել են մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան թողունակության եւ հատկապես՝ բեռնատար ավտոտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը:

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մինչեւ տարեվերջ առաջարկություններ կներկայացնեն հաջորդ նիստի օրակարգի ձեւավորման վերաբերյալ:

Նիստի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են  Գյումրի քաղաքի թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ գործում են նաեւ ռուսական դասարաններ: Ռուս պատգամավորները դպրոցի գրադարանին նվիրել են դասագրքեր, ապա  ներկա գտնվել հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառմանը:
 
 


26.04.2024
Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերում
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կառավարության համար նախատեսել  լիազորող նորմ՝ հանրապետության շուրջ 75 բնակավայրերում եւս թվային ծառայություններ մատուցող  օպերատորների ցանկն ընդլայնելու համար: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտ...

26.04.2024
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում
Կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքներ նախատեսելու, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությո...

26.04.2024
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըս...

26.04.2024
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները
ՀՀ հարկային օրենսգրքում լրացումների հեղինակը Կառավարությունն է: Նախաձեռնության նպատակն է կրճատել փաստաթղթաշրջանառությունը եւ խնայել դրա վրա ծախսվող նյութական ու մարդկային ռեսուրսները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով հարկային մարմնի կողմից տրվող կամ հարկ վճարո...

26.04.2024
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյ...

26.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

26.04.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
Նիստ կգումարի ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am