National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.07.2019
Առկա է հայ-լեհական փոխգործակցության մեծ ներուժ
1 / 5

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Արման Աբովյանն ու Արման Բաբաջանյանը հուլիսի 11-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել   հուլիսի 2-4-ը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներից:

Կարեւորելով լեհական կողմի հետ Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հավասարակշռված դիրքորոշման, երկկողմ այցերի, վիզաների ազատականացման եւ այլ օրակարգային հարցերի վերաբերյալ բաց ու անկեղծ քննարկումները՝ Սոս Ավետիսյանը նշել է, որ միջխորհրդարանական գործակցությունը նպաստավոր ձեւաչափ է երկու երկրների կապերի զարգացման գործում:

Արման Աբովյանը տեղեկացրել է, որ լեհ գործընկերներն անչափ հետաքրքրված են մեր երկրում տեղի ունեցած եւ ունեցող իրադարձություններով, կոռուպցիայի դեմ պայքարով: Ըստ նրա՝ տարածաշրջանային անվտանգության հարցին անդրադառնալիս երկուստեք ներկայացրել են սեփական տեսլականները: Պատգամավորը կարեւոր է համարել նաեւ Լեհաստանի ԱԳՆ-ում եւ Արեւելյան հետազոտությունների կենտրոնում հանդիպումներն ու քննարկումները:

«Վերջերս Լեհաստանի արտգործնախարարը Բաքվում սատարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` չնշելով ազգերի ինքնորոշման իրավունքի մասին»,-ասել է Անուշ Բեղլոյանն ու հավելել, որ արտգործնախարարությունում հանդիպման ժամանակ հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել այդ առնչությամբ: Քննարկման արդյունքում լեհական կողմը հավաստիացրել է, որ այսուհետեւ Լեհաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունները կլինեն հավասարակշռված:

Արման Բաբաջանյանը խոսել է հայ-լեհական հարաբերություններում բացթողումների մասին: Ըստ պատգամավորի՝ չեն իրացվել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, ինչի հետեւանքով երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերը գտնվում են ոչ պատշաճ մակարդակի վրա: Թեեւ ընթացող աշխատանքներին՝ Արման Բաբաջանյանը իրատեսական չի համարում մոտ ապագայում վիզաների ազատականացումը:

Ասուլիսի ընթացքում նշվել է նաեւ, որ կա մեծ ներուժ գործակցելու տարբեր ոլորտներում՝ այդ թվում կրթության ու գյուղատնտեսության: Կարեւորվել է եվրոպական յուրաքանյուր երկրի հետ առանձնակի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը:

Բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am