National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.06.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 14-ին կայացած նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, քննարկվել է Կառավարության հեղիանակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը նշել է, որ օրենսդրական կարգավորմամբ մինչեւ՝ 2019 թվականի ավարտը կարդիականացվի քաղաքացիական կացության ակտերի ոլորտի օրենսդրությունը: Նախատեսվում է կիրառել գործառնություններն առավելապես էլեկտրոնային եղանակով իրականացնելու գործիքակազմ եւ ներդնել «մեկ պատուհան» ծառայությունը՝ ապահովելով ՔԿԱԳ-ի տարածքային մարմինների վերակազմակերպումը տարածքային սպասարկման գրասենյակների:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ՀՀ 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Այն ներկայացրել է պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Առաջարկվում է ամրագրել, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին՝ վերաքննիչ դատարանը վերադարձնում է: Առաջարկվում է նաեւ նույն հոդվածը լրացնել նոր` 2/1 մասով, ըստ որի մասնավորապես վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո ու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է, եթե բողոքը ներկայացրել է անձը, որը դրա իրավունքը չուներ:

Նախագծի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը: Կարեւորելով օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ նա նշել է, որ հարցի առնչությամբ եղել են աշխատանքային քննարկումներ, կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

Արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը լրամշակված տարբերակով ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած մեկ այլ՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրիագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը եւ նույն հոդվածի 2-րդ մասը, ինչի արդյունքում հայցվորն անհարկի չի ծանրաբեռնվի միեւնույն փաստաթուղթը մեկ այլ գերատեսչություն ուղարկելու պահանջով, կազատվի ֆինանսական եւ ժամանակային ծախսից: Ֆինանսների նախարարությանն անհրաժեշտության դեպքում տեղեկացնելու հարցը կարելի է լուծել ներգերատեսչական հարաբերությունների շրջանակում՝ թողնելով այն ոչ թե հայցվորի, այլ պետական գերատեսչության վրա՝ նպատակին հասնելու առավել համաչափ միջոց օգտագործելով:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը: Փոխնախարարն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը լրամշակել ամրագրելով, որ դատարանն ինքը կարող է ներգրավել Ֆինանսների նախարարությանը՝ որպես երրորդ անձ, եթե նման անհրաժեշտություն առաջանա:

Քննարկման արդունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում կլամշակվի կառավարության առաջարկության հիման վրա:

Քննարկված օրինագծերը կընդգրվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով:

«ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը լրամշակելու նպատակով կառավարությունը հետ է կանչել:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն աշխատանքը կշարունակի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am