National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստերում
1 / 6

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ 2017 թվականին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով, սահմանադրական կարգավորումների համատեքստում, նախատեսվում է ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորում: Զեկուցողը տեղեկացրել է, որ մինչ օրս հանձնաժողովը չի կազմավորվել, իսկ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքով՝ գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրման կարգավորումները գրեթե ամբողջությամբ պայմանավորվել են հանձնաժողովի կազմավորմամբ:

Ըստ Սուրեն Քրմոյանի՝ ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունելու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը: Նա նշել է, որ գործող օրենքով հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը եւ ակնհայտ է դառնում, որ 2018 թվականի հայտարարագրերի ներկայացման առումով՝ գործնականում տվյալ պահին մեխանիզմներ առկա չեն: Զեկուցողի խոսքով՝ հայտարարագրերի ներկայացման գործընթացի կասեցումը շատ լուրջ հետեւանքներ կունենա ինչպես վարչական վարույթների եւ համապատասխան քրեական գործերի հարուցման, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գնահատման տեսանկյունից:

Նշյալ օրենքը ուժի մեջ է մտել 2019թ-ի հունվարի 1-ին, սակայն գործնականում չի կիրառվել: Ներկայացված օրինագծով գործադիրն առաջարկում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսել 2020 թվականի հունվարի 1-ը:

Նախագծի ընդունման արդյունքում ժամանակավոր լուծում կտրվի ստեղծված իրավիճակին, կապահովվի հայտարարագրման համակարգի բնականոն գործունեությունը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:

Հանձաժողովի նախագահը ներկայացրել է մի շարք տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ամբողջությամբ ընդունվել են կառավարության կողմից:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նույն օրը Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Բաբկեն Թունյանը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկ, ըստ որի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն մեքենաները, որոնց համար առկա են ձեռքբերման հիմքեր եւ վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, կարող են երկրի տարածք ներմուծվել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:

Կառավարության ներկայացուցիչն ընդունելի է համարել առաջարկը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am