National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.03.2019
ՀՀ Ազգային ժողովն սկսել է յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 20

Մարտի 5-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել  է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման  երկրորդ նստաշրջանի աշխատանքը:

Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:  Խորհրդարանը  կողմ   չի քվեարկել ԱԺ  գլխադասային հանձնաժողովի հավանությանը չարժանացած՝ «Արհեստակցական միությունների մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»   նախագիծը  ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելուն: Այն հեղինակել էին  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը, Վարդան Ղուկասյանը, Արթուր Գրիգորյանը եւ Հրանտ Մադաթյանը:

Խորհրդարանի որոշմամբ  նստաշրջանի օրակարգում չեն ընդգրկվել նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավորների հեղինակած  «ՀՀ քրեական  օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագծերը, որոնք վերաբերում էին նախնական կալանքի տակ գտնվող անձանց  պահման մեկ օրը մեկուկես օր հաշվարկելուն:

Օրակարգերը ձեւավորելուց հետո պատգամավորներն սկսել  են  քննարկել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»    օրենքի նախագիծը:  Համահեղինակ Գեւորգ Գորգիսյանի տեղեկացմամբ՝   առաջարկվում է հետաձգել օրենքի գործողության ժամկետը, այն 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2019 թվականի մարտի 1-ը: Նման փոփոխությունը, ըստ զեկուցողի, հնարավորություն կտա 27 տարին  լրացած  պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին  համապատասխան վճարը եւ վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական պատասխանատվությունից:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ  ներկայացրել է  Արմեն Խաչատրյանը:

ՀՀ Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Զեկուցողների կարծիքով՝ նախագիծը խնդրին ժամանակավոր լուծում է տալիս, ուստի հետագայում անհրաժեշտ է տալ համակարգային եւ ամբողջական կարգավորում:

Մտքերի փոխանակության ընթացքում իրենց տեսակետներն են հայտնել  եւ գործընկերների հարցերին անդրադարձել պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Մխիթար Հայրապետյանը:

Ամփոփիչ ելույթում Գեւորգ Գորգիսյանը կարծիք է հայտնել, որ նախագծի ընդունումը հայրենադարձության խթան կարող է հանդիսանալ, ինչպես նաեւ լուծել ժողովրդագրական խնդիրներ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը եզրափակիչ ելույթում կարեւորել է հարցի առնչությամբ աշխատանքային խմբի ստեղծումը եւ ընդգծել, որ օրենքի այս կարգավորումը թեպետ ժամանակավոր լուծում է առաջարկում, այդուհանդերձ այն հրատապ է: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրինագիծը, որոշում է կայացվել նախաձեռնությունը հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ. երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցումով: Հեղինակն առաջարկում է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով ուսման վարձի կիսամյակային կամ ամսական վճարման հնարավորություն: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմելու վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ուսանողակենտրոն նախաձեռնություն է ներկայացված, քանի որ պաշտպանում է ուսանողների շահերն ու լուծում սոցիալական հարց:  Ըստ նրա՝ գործող կարգավորումներով ուսանողը կարողանում է  վճարել ամսական կտրվածքով, այժմ պարզապես իմպերատիվ ուժ է տրվում գործող նորմին՝ կանխելու համար հայեցողական ու սուբյեկտիվ որոշումները:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են ուսումն ավարտելուց հետո աշխատանքի անցնելուն, կրթության որակի ապահովման, բուհերի ֆինանսական կառավարմանն առնչվող խնդիրներին, ինքնավարության խաթարման հնարավորությանը, կրթական համակարգում բեկումնային փոփոխությունների իրականացմանը եւ այլն:

Հարակից զեկույցում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը հավաստիացրել է, որ առաջարկվող նախագիծը բուհերի ինքնավարության հետ որեւէ աղերս չունի: Նրա խոսքով՝ եթե բուհերը ֆինանսավորումը ճիշտ պլանավորեն, ապա խնդիրներ չեն ունենա: Փոխնախարարը նշել է, որ Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագիծը խնդրին կտա ժամանակավոր լուծում, քանի որ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագիծ է մշակվում, որն անդրադառնալու է նաեւ վերոնշյալ սոցիալական խնդրին: Կառավարությունը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները:

Էդգար Առաքելյանն իր ելույթում կարեւորել է վարձերի վճարման մեխանիզմների հստակեցումը՝ խուսափելու համար հայեցողական մոտեցումներից: Գեւորգ Պապոյանի գնահատմամբ՝ նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա կրթության որակի բարձրացման հարցում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է նախաձեռնությունը՝ նշելով, որ սոցիալական խնդիրների պատճառով ուսումը չպետք է ընդհատվի: Ըստ նրա՝ կրթության հնարավորության անընդհատությունն ապահովող նախագիծ է եւ պետք է խրախուսվեն կրթության եւ գիտության զարգացմանը նպաստող մեխանիզմները: Միքայել Մելքումյանը խոսել է բուհական համակարգի կառավարման պահանջների, որակյալ կրթության եւ մասնագետների ապահովման չափորոշիչների մասին: Գեւորգ Գորգիսյանն անդրադարձել է մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին: Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ վերոնշյալ սոցիալական խնդրի համատեքստում պետք է հաշվի առնել նաեւ ուսանողների տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները: Նա կարեւորել է նախագծի ընդունումը:  Սոֆյա Հովսեփյանը եւս նախագծով առաջարկվող փոփոխությունները կարեւորել է՝ նշելով, որ այն հնարավորություն կտա թեթեւացնելու ուսանողների վարկային բեռը, ինչպես նաեւ պետությանը զերծ կպահի սուբսիդավորումից: Նարեկ Զեյնալյանը բուհերի ֆինանսական հոսքերի կանխատեսելիության ապահովման եւ ֆինանսական պլանավորման անորոշությունից խուսափելու համար առաջարկել է բուհերին տարեսկզբին ուսանողի հետ վճարման մեխանիզմը որոշելու հնարավորություն տալ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը կարեւորել է նախագիծը՝ կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել:

Եզրափակիչ ելույթներում Մխիթար Հայրապետյանը, Արեւիկ Անափիոսյանը եւ Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել են հնչած տեսակետներին ու առաջարկներին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը:

ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստումն ու կազմակերպումն իրականացվել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Տիգրան Մուկուչյանը նշել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 20.012 քաղաքացի, իսկ 4.132-ը՝ մասնագետի կարգավիճակով իրականացրել են ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումների աշխատանքի կազմակերպումը:

Ազգային ժողովի արտահերթ ընտրության էլեկտրոնային եղանակով արտերկրից իրականացվող քվեարկությունը կազմակերպվել է 2018 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը եւ քվեարկելու իրավունք ունեցող 729 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 504-ը:

Արտահերթ ընտրությունների ընթացքում 1998 տեղամասում գործարկվել են 4 հազար տեխնիկական սարքավորումներ. տարբեր տեխնիկական պատճառներով խափանվել եւ նորերով են փոխարինվել ընդամենը 33-ը, որոնցից 17-ը՝ քվեարկության նախորդ օրը, իսկ 16-ը՝ քվեարկության օրը: 

Զեկուցողը նշել է, որ ընտրություններն անցել են հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Քվեարկության օրը 2010 ընտրական տեղամասերից 1982-ում արդյունքների ամփոփմանը հետեւել են 24.714 դիտորդներ, այցելուներ ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 2 հայցադիմում: Դատական ակտերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները կամ գործողությունները ոչ իրավաչափ չեն ճանաչվել: ԿԸՀ-ն չի ստացել դիմում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, ինչպես նաեւ արտահերթ ընտրության արդյունքներով ընդունված որոշումը իրավասու սուբյեկտների կողմից չի վիճարկվել սահմանադրական դատարանում:

Տիգրան Մուկուչյանը պատասխանել է պատգամավորների մեկ տասնյակից ավելի հարցերին. դրանք վերաբերել են ընտրական գործընթացի կազմակերպմանը, նախընտրական քարոզչություն եզրույթի օրենսդրական ձեւակերպման անհրաժեշտությանը, ընտրացուցակների կազմման գործընթացին, կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների եւ հանձնաժողովների անդամների վերապատրաստմանը, լռության օրվա ընթացքում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ հանձնաժողովի օպերատիվ արձագանքմանը, դիմում-բողոքների քննարկման արդյունավետությանը, քվեաթերթիկների վերջնական հաշվարկի ընթացքում նոր տեխնոլոգիաների կիրառմանը, տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:

ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ մի շարք հարցեր պահանջում են օրենսդրական նոր կարգավորումներ եւ լուծումներ:

Հաղորդման վերաբերյալ քննարկումը կշարունակվի մարտի 6-ի ԱԺ նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


26.04.2024
Սարգիս Խանդանյանը Դանիայում հանդիպել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցելու համար Դանիայի Թագավորությունում է ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ...

26.04.2024
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ապրիլի 26-ին հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրին, կարեւորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները եւ Ե...

26.04.2024
ՀՌՀ 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը քննարկվել է հանձնաժողովում
Արդեն 4-րդ տարին շարունակ ես պետք է հաստատեմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ, անկախ՝ առանց պետական կառույցների միջամտության: Ինչո՞ւ ենք վստահ, որովհետեւ յուրաքանչյուր տարվա ավարտին բոլոր հեռարձակողներին, ցանցային օպերատորներին, լիցենզավորված եւ հեղինակազորվ...

26.04.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, ո...

26.04.2024
Նոր իրավակարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում: «Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: Խոսքը վերաբերում է տեխզննման ժամանակ կիրառվող կանոններին: Այս...

26.04.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական նախաձեռնություններին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության ընդունմամբ ...

26.04.2024
Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերում
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կառավարության համար նախատեսել  լիազորող նորմ՝ հանրապետության շուրջ 75 բնակավայրերում եւս թվային ծառայություններ մատուցող  օպերատորների ցանկն ընդլայնելու համար: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտ...

26.04.2024
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում
Կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքներ նախատեսելու, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությո...

26.04.2024
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըս...

26.04.2024
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները
ՀՀ հարկային օրենսգրքում լրացումների հեղինակը Կառավարությունն է: Նախաձեռնության նպատակն է կրճատել փաստաթղթաշրջանառությունը եւ խնայել դրա վրա ծախսվող նյութական ու մարդկային ռեսուրսները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով հարկային մարմնի կողմից տրվող կամ հարկ վճարո...

26.04.2024
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյ...

26.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

26.04.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
Նիստ կգումարի ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am