National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.09.2018
Արա Բաբլոյանը մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրված «BRAIN-2018» միջազգային գիտաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կարեւորվում են բժշկական բարձրագույն, ինչպես նաեւ հետբուհական շարունակական կրթության ասպարեզներում իրականացվելիք բարեփոխումները, որոնցով է պայմանավորվելու մեր երկրում նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության զարգացման ընթացքը:

ՀՀ ԱԺ ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին` Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանին, պրոֆեսորներ Միքայել Մուրատօղլուին, Վիգեն Պապիկյանին, Բիայնա Սուխուդյանին եւ բոլոր մասնակիցներին, ովքեր ժամանել են Երեւան` ներկայացնելու իրենց փորձը, ինչպես նաեւ ծանոթանալու նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ասպարեզներում Հայաստանի բժիշկների ունեցած ձեռքբերումներին:

«Շնորհակալ եմ, որ ինձ պատիվ է ընձեռնվել գիտաժողովում հանդես գալու բացման խոսքով: Համոզված եմ, որ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ համահեղինակ եմ այն օրենքների մշակման եւ օրենսդրական փոփոխությունների կատարման, որոնք միտված են Հայաստանում բժիշկների մասնագիտական շարունակական զարգացման ապահովմանը: Կարծում եմ, որ այդ առումով այս գիտաժողովը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»,-ընդգծել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ գումարվող եռօրյա միջազգային գիտաժողովը կծառայի իր նպատակին ու կդառնա շփման, համագործակցության, փորձի փոխանակման եւ տարբեր ծրագրերի նախագծման հարթակ:


26.04.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am