«Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք, վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված տալով եւ հակառակորդին հասցնելով կորուստներ, նրան ետ է շպրտել ելման դիրքեր:
Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարեւանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաեւ այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ զինված ուժերը բազմիցս են ապացուցել, եւ որը շատ ավելի ցավագին կլինի նրա համար: Ցավոք, հակառակորդի վերջին դիվերսիաների հետեւանքով, ունենք նաեւ կորուստներ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը»,-ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: