Դեկտեմբերի 1-ին եռօրյա պաշտոնական այցով Երեւան կայցելի Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կամփոփվեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման արդյունքները: