National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
04.02.2015
ՀՀ Ազգային ժողովը քննարկել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը
1 / 12

Փետրվարի 4-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորները շարունակել են քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատգամավորներին կոչ է արել միասին աշխատել եւ հաշվի առնելով ներկայացված առաջարկները՝ բարելավել օրինագիծը:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ լայնածավալ քննարկումների ընթացքում հնչած բազմաբնույթ առաջարկները մեկ անգամ եւս հաստատում են նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կընձեռի մինչեւ հուլիսի 1-ը խորհրդարանական ուժերի հետ համատեղ քննարկումների արդյունքում գտնել խնդրի կարգավորման արդյունավետ լուծում:

75 կողմ, 1 դեմ եւ 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այնուհետեւ պատգամավորներն անդրադարձել են ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման հարցին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԱԺ խմբակցությունները քննարկումների արդյունքում եկել են որոշակի համաձայնությունների, ըստ որի՝ հանձնաժողովը կազմված կլինի 12 անդամից՝ ՀՀԿ-ից՝ 6, ԲՀԿ-ից՝ 2, իսկ մյուս խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ: Առաջարկն ընդունվել:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրել է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Նա նշել է, որ վերահսկողության արդյունքներն ամփոփվել են պալատի 31 ընթացիկ հաշվետվություններում: Վերահսկողության ընթացքում ստուգումներ են իրականացվել 53 կառույցներում: ՎՊ-ի կողմից մշակվել եւ համապատասխան մարմիններ է ներկայացվել մոտ 57 առաջարկ: Ըստ Սեյրան Ավագյանի՝ առաջին անգամ պալատի տարեկան հաշվետվության ներկայացման ընթացակարգում կիրառվել է նոր մոտեցում: Պալատի 2013 թ.-ին իրականացված վերահսկողության արդյուքները մինչեւ օրենքով սահմանված կարգով ԱԺ-ին ներկայացնելը՝ 2014 թ.-ի հունվար, փետրվար ամիսներին նախկին կառավարությունում նախարարների եւ այլ կառույցների ղեկավարների հետ այն մանրամասն քննարկվել է: Զեկուցողը նշել է, որ տեղի ունեցած քննարկումների ընթացքում ներկայացվել են պալատի կողմից արձանագրված փաստերը: Մինչեւ ՀՀ ԱԺ լիագումար նիստում տարեկան հաշվետվության քննարկումը ԱԺ նախագահի եւ ՎՊ նախագահի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պալատի տարեկան հաշվետվությունը ներկայացվել եւ քննարկվել է ոչ միայն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, այլ նաեւ այն ոլորտ առ ոլորտ քննարկվել է ԱԺ հանձնաժողովներում: Սեյրան Ավագյանը տեղեկացրել է, որ 2013 թ.-ի տարեկան եւ ընթացիկ հաշվետվություններում նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, որը 2014 թ.-ի հունիսի 23-ին ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ պատգամավորները անհրաժեշտ են համարել հանձնաժողովում քննարկել նաեւ ՎՊ-ի ընթացիկ հաշվետվությունները:

Արտահերթ ելույթով հանդես են եկել ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Արմեն Աշոտյանը խոսել է պալատի հետ համագործակցության արդյունքներից՝ դրական գնահատելով կառույցի մասնագետների եւ ղեկավարության հետ աշխատանքը: Նա մասնավորապես անդրադարձել է մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իականացնող հաստատություններում հայտնաբերված համակարգային բնույթի խնդիրներին: Ըստ նախարարի՝ հայտնաբերված որոշ խնդիրներ էլ կապված են եղել իրավական դաշտի անկատարության հետ: Արտեմ Ասատրյանն անդրադաձել է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության եւ ՎՊ-ի միջեւ ձեւավորված համագործակցությանը: Նախարարը նշված ոլորտում կարեւորել է ծախսերի արդյունավետության բարձրացման եւ ծրագրերի հասցեականության մեծացման աշխատանքները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը խոսել է ՎՊ-ի հետ համագործակցությունից, կարեւոր համարել հանձնաժողովում ՎՊ-ի ընթացիկ հաշվետվությունների քննարկումը: Նա նաեւ անդրադարձել է ծրագրային բյուջետավորման գործընթացին:

Քննարկվող հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները

«Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ռուբիկ Հակոբյանը: Խմբակցության ղեկավարը կարեւորել է հաշվետվության վերաբերյալ բովանդակային քննարկումների անցկացումը:

Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադարձել է հաշվետվության մեջ նշված բացահայտումներին:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա խոսել է հաշվետվությունում ներկայացված չարաշահումների փաստերից եւ մի շարք բացահայտումներից:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս, ինչպես իր գործընկերներից շատերը, նշել է, որ նման կարեւորություն ունեցող փաստաթուղթը պետք է ներկայացներ ՎՊ նախագահը:

Եզրափակիչ ելույթում Սեյրան Ավագյանը պարզաբանումներ է տվել ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Նա, մասնավորապես անդրադառնալով իր կողմից հաշվետվության ներկայացմանը, նշել է, որ ՎՊ-ը կոլեգիալ կառավարման մարմին է եւ այդ մարմնի կայացրած որոշմամբ է ինքը ներկայացնում պալատի հաշվետվությունը: Ըստ Սեյրան Ավագյանի՝ խորհրդի յուրաքանչյուր անդամ տիրապետում է եւ կարող է ներկայացնել ցանկացած հարց: Նա անդրադարձել է նաեւ հաշվետվության առանձնահատկություններին:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագծերը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:



04.02.2015
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի եւ խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված քաղաքացի-բանկ հարաբերությանն ու արտարժույթով տրված վարկերի ձեւափոխման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Խմբակցության քարտուղար...

04.02.2015
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահը ...

04.02.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 4-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ՕԵԿ խմբակցության մամուլի ասուլիսը քաղաքացի-բանկ հարաբերության եւ արտարժույթով վարկերի ձեւավորման նախաձեռնության վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am