National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գունար Վիգանդին
1 / 1

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն, ԵՄ բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստան - Եվրամիություն  հարաբերությունները եւ այդ համատեքստում` Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի  միջեւ կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց այս տարվա հունիսին իր գլխավորած պատվիրակության այցը Եվրախորհրդարան` արդյունավետ համարելով անցկացված բանակցությունները, որոնք նպաստեցին եվրոպացի պատգամավորների մոտ ավելի օբյեկտիվ եւ ամբողջական պատկերացման ձեւավորմանը Հայաստանի, ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: ԱԺ նախագահը կարեւոր համարեց նաեւ մի քանի օր առաջ Բրյուսելում կայացած` ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը` օբյեկտիվ համարելով դրա արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները դրսեւորում են անհրաժեշտ քաղաքական կամք` մեր երկիրը տեսնելու եվրոպական ընտանիքում, եւ պատրաստ են կատարել ստանձնած պարտավորությունները:

Գունար Վիգանդը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ավելի շատ տեղեկացվել եւ ավելի լավ պատկերացում ստանալ Հայաստանի մասին: Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրենի գնահատմամբ` Արեւելյան գործընկերության եւ Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում Հայաստան -Եվրամիություն հարաբերությունները դարձել են ավելի ակտիվ եւ գործնական: Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով ` ակտիվ աշխատանքներ են ընթանում տնտեսական ինտեգրման, ազատ առեւտրի, քաղաքացիների տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ իրավական ակտերի ներդաշնակեցման ուղղություններով: Եվ այս առումով, ըստ ԵՄ բանակցային թիմի ղեկավարի, կարեւորվում է օրենսդրական բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ԵՄ չափորոշիչներին եւ նորմերին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորելով հանդիպումը եւ աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն հայտնելով, առաջարկեց, որ Հայաստան այցելությունների ժամանակ Եվրամիության պաշտոնյաները հանդիպումներ ունենան եւ բանակցություններ վարեն նաեւ Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ:

Գունար Վիգանդը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ, մասնավորապես, խորհրդարանի նախագահի պատրաստակամությունը` կատարել ստանձնած պարտավորությունները եւ ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ:


15.12.2010
Կայացավ ասմունքի մանկապատանեկան հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին Նշենք, որ ասմունքի մրցույթ-փառատոնն առաջի...

15.12.2010
ԱԺ արտահերթ նստաշրջանի դեկտեմբերի 15-ի նիստում
ԱԺ արտահերթ նստաշրջանի երրորդ օրվա նիստում ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին  նախորդ նիստում քննարկված օրինագծերը, այնուհետեւ քննարկեցին  նախորդ նիստում ընդհատված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի...

15.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց արգենտինացի դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին
Դեկտեմբերի 15-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց արգենտինացի  դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին, ով Երեւանում մասնակցում է «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am