National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.12.2010
ԱԺ արտահերթ նստաշրջանի դեկտեմբերի 15-ի նիստում
1 / 6

ԱԺ արտահերթ նստաշրջանի երրորդ օրվա նիստում ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին  նախորդ նիստում քննարկված օրինագծերը, այնուհետեւ քննարկեցին  նախորդ նիստում ընդհատված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Հարցի վերաբերյալ ելույթներում ԱԺ պատգամավորներ Արծրունի Աղաջանյանը, Վարդան Բոստանջյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Լարիսա Ալավերդյանը, կարեւորելով օրինագիծը, առաջարկներ ներկայացրին մի շարք դրույթների հստակեցման եւ խստացման վերաբերյալ, որոնք մասնավորապես առնչվում էին հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի,  անբարեխիղճ մրցակցության բացառմանը, հանձնաժողովի օպերատիվ արձագանքին եւ տուգանքների չափին: 
 
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Վարդան Այվազյանը: Նա  կարեւորեց քննարկվող օրինագիծը` տեղեկացնելով, որ նախագծում ներառված պատասխանատվության միջոցներին, վերահսկողական իրավասություններին, ապացույցների ձեռքբերմանը, հակամրցակցային համաձայնություններին, գերիշխող դիրքին եւ անբարեխիղճ մրցակցությանը վերաբերող խստացումները միանգամայն ընդունելի են իրենց խմբակցության համար, եւ դրանք ավելի հստակեցնելու համար իրենք պատրաստ են մինչեւ երկրորդ ընթերցում ներկայացնել առաջարկներ: 
  
ԱԺ պատգամավորները քննարկեցին «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքի անդամների` քաղաքացիական ծառայողի արձակուրդի ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում հանգստյան տներում ուղեգրի գնի փոխհատուցմամբ հանգիստը կազմակերպելու գործընթացի կարգավորման անհրաժեշտությամբ: 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացում  կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Բանախոսի գնահատմամբ`  նախագծի նպատակն  է պարզեցնել քաղաքաշինական գործունեության իրականացման համար օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության  իրականացման ընթացակարգը: Նախագծով նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետ սահմանել առավելագույնը 15 օր` օրենքով նախատեսված 120-օրյա ժամկետի փոխարեն:

Միաժամանակ նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում գործունեության փորձաքննության իրականացման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ` պահպանելով օրենքով ամրագրված սկզբունքները, ինչը հնարավորություն կտա պարզեցված կարգով եւ առավել սեղմ ժամկետներում նախաձեռնողին տրամադրելու փորձաքննական եզրակացություն:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ հիմնավորված չէ ոչ կառավարության ներկայացրած փորձաքննության իրականացման 15-օրյա եւ ոչ էլ հանձնաժողովի առաջարկած 40-օրյա ժամկետը այն դեպքում,  երբ օրենքում նշված  120-օրյա ընթացքը չի բացառում ավելի փոքր  ժամկետ: Նա կոչ արեց կառավարությանը նախագիծը քվեարկության չդնել այս տեսքով:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Խաչիկ Հարությունյանը: Նրա գնահատմամբ` այս նախագիծը գործարար միջավայրի բարելավման նպատակ ունի, իսկ փորձաքննության ժամկետի հարցը կարելի է քննարկել: Հանձնաժողովի առաջարկած 40-օրյա ժամկետը հանրային լսումների առումով միանգամայն բավարար է, իսկ ինչ վերաբերում է եզրակացություն չտալու դեպքում ընդունված դրական ելքին, այն գործում է նաեւ այլ օրենքներում: Բանախոսը հույս հայտնեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում կառավարությունը կանդրադառնա կատարված առաջարկներին եւ հատկապես կշտկի բաց մնացած պատասխանատվության խնդիրը:

Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը` Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ գոյություն ունեն  փորձաքննության 56 տեսակներ, որտեղ կարգը միշտ կառավարությունն է սահմանում: Նա արձանագրեց, որ իրենք վստահում են կառավարությանը եւ կրում են քաղաքական պատասխանատվություն: Ըստ նրա` հասարակական լսումներով չի կարելի պայմանավորել փորձաքննության ժամկետը, այլ միայն փորձաքննության եզրակացությամբ: Վարդան Այվազյանը հավաստիացրեց, որ քննարկվող նախագիծը միմիայն գործարար միջավայրի բարելավման նպատակ ունի եւ կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: 
  
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 6.1 հոդվածի առաջին մասի վերջին պարբերությամբ սահմանված դրույթի պահպանմամբ, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում 300 մլն դրամը գերազանցող ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարով:

Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տվյալ արտոնության տրամադրման գործիքի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մասնավոր ներդրումների ներգրավման համար: 
  
«Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը, ըստ պարոն Երիցյանի, պայմանավորված է ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2008-2012 թվականների ծրագրով ու դրա կատարումն ապահովող 2008-2012թթ. միջոցառումների կետով, ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով, որտեղ ընդգծվել է գործարար միջավայրի հրատապ բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ:

Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը: 
  
Պարոն Երիցյանը ներկայացրեց նաեւ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով կարգավորվում է մեկ տարուց ավելի ժամկետով  «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների շրջանառության  ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակվի դեկտեմբերի 16-ին: 
 


15.12.2010
Կայացավ ասմունքի մանկապատանեկան հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին Նշենք, որ ասմունքի մրցույթ-փառատոնն առաջի...

15.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գունար Վիգանդին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն, ԵՄ բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագա...

15.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց արգենտինացի դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին
Դեկտեմբերի 15-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց արգենտինացի  դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին, ով Երեւանում մասնակցում է «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am