Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի
Մոշիրիին:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կարեւորեց 2009թ. հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջեւ կնված Փոխըմբռնման հուշագիրը, որն ուրվագծեց կողմերի համագործակցության ոլորտները: Պրն. Աբրահամյանը հայտնեց ՀՀ ԱԺ պատրաստակամությունը էլ ավելի խորացնել ՄԱԿ մասնագիտական այդ կառույցի հետ համագործակցությունը:
Այնուհետեւ կողմերը քննարկեցին ՀՀ ԱԺ-ում երեխաների իրավունքների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը: Տկն. Մոշիրին պրն. Աբրահամյանին ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, ուսումնասիրությունները երեխաների իրավունքների վերաբերյալ, ինչպես նաեւ նախադպրոցական կրթության, մանկական առողջության եւ սննդի հետ կապված հարցերը:
Հանդիպմանը մասնակցեց ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը: