Ազգային ժողովը մշտապես կարեւորում է աշխատակազմի աշխատակիցների կարողությունների եւ գիտելիքների զարգացումը: Համագործակցելով միջազգային գործընկերների հետ՝ ստեղծվել է լավագույն միջազգային փորձի ու հմտությունների փոխանցման հարթակ:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի միջեւ հարաբերությունների ընդլայնման շրջանակում շարունակվում է աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների անցկացումը՝ ՄՀԻ-ի ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ:
Կազմակերպվել են մի շարք դասընթացներ:
«ԱԺ հաղորդակցության դպրոց» երկամսյա դասընթացին մասնակցել են ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության աշխատակիցները: Իսկ «Ժամանակի կառավարում» երկօրյա դասընթացին մասնակցել է աշխատակազմի շուրջ 50 աշխատակից:
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը եւ ՄՀԻ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դը Ուիթը դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ հավաստագրեր են հանձնել աշխատակիցներին:
Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ: