National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
27.04.2022
Փոփոխություններ՝ ուղղված բնապահպանական հարկի նպատակային օգտագործմանը
1 / 1

Շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային եւ հասցեական օգտագործման գործող համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ., եւ ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել կատարել փոփոխություններ՝ կարգավորումները  համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նշվել է, որ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի արդյունավետության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ: Այն հնարավորություն կտա համայնքներին սահմանափակ ռեսուրսներով  մշակել եւ իրականացնել առավել նպատակային եւ հասցեական ծրագրեր:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


27.04.2022
Ակտիվների թափանցիկությունը հնարավորություն կտա աշխարհին պայքարել կլեպտոկրատիայի դեմ. Արուսյակ Ջուլհակյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության, այդ շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձի կարեւորության եւ այդ ուղղությամբ Հայաստանում կատարված բարեփոխումների մասին...

27.04.2022
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում Անտառային օրենսգրքում
Կառավարությունը եւ պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե դրանք ընդունելու լիազորությունը վերապահված է Սահմանդրությամբ կամ օրենքներով: Այդ մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության...

27.04.2022
«ԱԺ հաղորդակցության դպրոց» եւ «Ժամանակի կառավարում» դասընթացների մասնակիցները հավաստագրեր են ստացել
Ազգային ժողովը մշտապես կարեւորում է աշխատակազմի աշխատակիցների կարողությունների եւ գիտելիքների զարգացումը: Համագործակցելով միջազգային գործընկերների հետ՝ ստեղծվել է լավագույն միջազգային փորձի ու հմտությունների փոխանցման հարթակ: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի միջեւ հարաբե...

27.04.2022
Օրենսդրական նախաձեռնություն՝ ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործելու համար
Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությունների դրսեւորումները մեղմելու եւ ջրային ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով օրենսդիրն ու գործադիրը շարունակական աշխատանքներ են իրականացնում: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանությ...

27.04.2022
Նոր նախագծով տնկանյութերն արտահանելու հնարավորություն կստեղծվի
Հայաստանում արտադրված տնկանյութը երբեւէ չի հավաստագրվել՝ պայմանավորված տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության բացակայությամբ: Վերջին տարիներին մեր երկրում տնկանյութի հավաստագրման օրենսդրության պահանջ է առաջացել: Գյուղատնտեսության արդյունավետ զարգացման նպատակով կարեւորվում է տեղական սերմնաբուծու...

27.04.2022
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Հայաստանում Կանադայի դեսպանի հետ
Նման հանդիպումները նպաստում են երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդմանը: Այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ապրիլի 27-ին ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերի հետ հանդիպման ընթացքում: Խոսելով ԱԺ աշխատակազմի ...

27.04.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին: Խոսելով այցի նպատակից` 2021թ. արտահերթ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին նշել է, որ Հայաստանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաս...

27.04.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.04.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՓՄՁ-ներն արտահանման դեպքում կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ Կառավարությունն առաջարկում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումար...

27.04.2022
Կխստացվեն թանկարժեք մետաղների եւ քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու պատժամիջոցները
Կառավարության օրենսդրական առաջարկով կխստացվեն թանկարժեք մետաղների եւ քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու համար սահմանված պատժամիջոցները: Վերոնշյալ պահանջները խախտելն առաջացնելու է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով՝ նախկին 100-ապատիկի փոխ...

27.04.2022
Գեւորգ Պապոյանի հեղինակած օրինագծով հստակեցվում է տարեկան հաշվետվություններ ներկայացնող Բաց բաժնետիրական ընկերությունների շրջանակը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկում է ՀՀ 1998թ. թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Բաց բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով պարտավոր...

27.04.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am