National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
27.04.2022
Ակտիվների թափանցիկությունը հնարավորություն կտա աշխարհին պայքարել կլեպտոկրատիայի դեմ. Արուսյակ Ջուլհակյան
1 / 1

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության, այդ շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձի կարեւորության եւ այդ ուղղությամբ Հայաստանում կատարված բարեփոխումների մասին:

«Հարգելի՛ գործընկերներ,

կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքներից մեկն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է:

Իսկ ինչո՞ւ է կարեւոր պայքարել կոռուպցիայի եւ կլեպտոկրատիայի դեմ: Դա կենսական է, քանզի, իմ համոզմամբ, կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է: Այն խաթարում է ժողովրդավարությունը, խաթարում է օրենքի գերակայությունը՝ ազդելով իրավապահ մարմինների եւ դատական համակարգի վրա, այն ազդում է պետական մարմինների արդյունավետության, տնտեսական միջավայրի վրա եւ, ի վերջո, կարող է հանգեցնել ազգային ինքնիշխանության կորստի: Կոռուպցիան նաեւ կարող է ավտորիտար առաջնորդների առաջացման պատճառ դառնալ, առաջնորդների, որոնք օգտագործում են հանրային պաշտոնն անձնական օգուտի համար՝ դրանով վտանգելով ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում:

Կոռումպացված առաջնորդները կառչում են իշխանությունից իրենց հովանավորչական ցանցերի միջոցով եւ շահագործում օրենքի գերակայությամբ առաջնորդվող երկրներին՝ թաքցնելու եւ պաշտպանելու համար իրենց գողացված ակտիվները: Այս ղեկավարները նաեւ սովոր են ռազմավարական կոռուպցիան օգտագործել որպես արտաքին քաղաքականության գործիք: Կարծում եմ՝ ակտիվների թափանցիկությունը հնարավորություն կտա աշխարհին պայքարել կլեպտոկրատիայի դեմ՝ կոտրելով «գողանալ, քողարկել, ծախսել» շղթան: 2018թ. հայկական խաղաղ հեղափոխությունից հետո, ի թիվս կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված այլ բարեփոխումների, ՀՀ կառավարությունն անդրադարձել է նաեւ նշված խնդրին: 2020թ. փետրվարից Հայաստանում գործող ընկերությունները պարտավոր են ներկայացնել իրական սեփականատերերի եւ շահառուների մասին հայտարարագիր: Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի եւ շահառուների համար ստեղծվել է բաց ռեգիստր, որը հանրության համար նրանց դարձնում է թափանցիկ:

Ինչ վերաբերում է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձմանը, 2020թ. Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը նախատեսում է գույքի բռնագանձում առանց մեղադրական դատավճռի: Այն ոչ միայն կօգնի վերականգնել գողացված ակտիվները Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, այլ նաեւ կիրառելի կլինի կազմակերպված հանցավորության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ դեպքերի համար: Օրենքի մշակման եւ ընդունման ժամանակ հաշվի է առնվել Եվրոպայի խորհրդի մի շարք երկրների փորձը նշված ոլորտում:

Այս օրենքի հիման վրա Գլխավոր դատախազությունում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, եւ այժմ մենք արդեն տեսնում ենք նշված կառուցակարգերը գործողության մեջ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի ունեցվածքի վերաբերյալ առաջին գործերն արդեն ուղարկվել են հայաստանյան դատարաններ, եւ մենք այժմ սպասում ենք բռնագանձման գործընթացի առաջին արդյունքներին: Սա նշանակում է, որ ժամանակն է մտածելու, թե ինչպես եւ ինչի համար ենք օգտագործելու բռնագանձված ապօրինի ակտիվները:

Այս տեսանկյունից քննարկվող բանաձեւը եւ համապատասխան հանձնարարականը մեզ համար չափազանց կարեւոր եւ օգտակար կլինեն:

Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք նշել, որ կարեւոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք միավորել մեր ջանքերը կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ փողերի լվացման դեմ պայքարում, որն իր հերթին կօգնի մեզ ամրապնդել եւ պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները: Մենք գիտենք, որ ժողովրդավարական երկրները, ժողովրդավարական համակարգերը շատ հաճախ թիրախ են դառնում՝ օգտագործելով հենց լվացված փողերը: Այսպիսով, կարեւոր է հասկանալ, թե ինչ կարող է անել ժողովրդավարությունը իրենց եւ միմյանց պաշտպանելու համար»,- եզրափակել է Արուսյակ Ջուլհակյանը:


27.04.2022
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում Անտառային օրենսգրքում
Կառավարությունը եւ պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե դրանք ընդունելու լիազորությունը վերապահված է Սահմանդրությամբ կամ օրենքներով: Այդ մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության...

27.04.2022
«ԱԺ հաղորդակցության դպրոց» եւ «Ժամանակի կառավարում» դասընթացների մասնակիցները հավաստագրեր են ստացել
Ազգային ժողովը մշտապես կարեւորում է աշխատակազմի աշխատակիցների կարողությունների եւ գիտելիքների զարգացումը: Համագործակցելով միջազգային գործընկերների հետ՝ ստեղծվել է լավագույն միջազգային փորձի ու հմտությունների փոխանցման հարթակ: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի միջեւ հարաբե...

27.04.2022
Օրենսդրական նախաձեռնություն՝ ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործելու համար
Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությունների դրսեւորումները մեղմելու եւ ջրային ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով օրենսդիրն ու գործադիրը շարունակական աշխատանքներ են իրականացնում: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանությ...

27.04.2022
Փոփոխություններ՝ ուղղված բնապահպանական հարկի նպատակային օգտագործմանը
Շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային եւ հասցեական օգտագործման գործող համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ., եւ ժամանակի թելադրանքով հարկ...

27.04.2022
Նոր նախագծով տնկանյութերն արտահանելու հնարավորություն կստեղծվի
Հայաստանում արտադրված տնկանյութը երբեւէ չի հավաստագրվել՝ պայմանավորված տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության բացակայությամբ: Վերջին տարիներին մեր երկրում տնկանյութի հավաստագրման օրենսդրության պահանջ է առաջացել: Գյուղատնտեսության արդյունավետ զարգացման նպատակով կարեւորվում է տեղական սերմնաբուծու...

27.04.2022
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Հայաստանում Կանադայի դեսպանի հետ
Նման հանդիպումները նպաստում են երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդմանը: Այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ապրիլի 27-ին ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերի հետ հանդիպման ընթացքում: Խոսելով ԱԺ աշխատակազմի ...

27.04.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին: Խոսելով այցի նպատակից` 2021թ. արտահերթ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին նշել է, որ Հայաստանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաս...

27.04.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.04.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՓՄՁ-ներն արտահանման դեպքում կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ Կառավարությունն առաջարկում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումար...

27.04.2022
Կխստացվեն թանկարժեք մետաղների եւ քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու պատժամիջոցները
Կառավարության օրենսդրական առաջարկով կխստացվեն թանկարժեք մետաղների եւ քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու համար սահմանված պատժամիջոցները: Վերոնշյալ պահանջները խախտելն առաջացնելու է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով՝ նախկին 100-ապատիկի փոխ...

27.04.2022
Գեւորգ Պապոյանի հեղինակած օրինագծով հստակեցվում է տարեկան հաշվետվություններ ներկայացնող Բաց բաժնետիրական ընկերությունների շրջանակը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկում է ՀՀ 1998թ. թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Բաց բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով պարտավոր...

27.04.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am