National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
25.02.2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում
1 / 1

Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Հայ պատվիրակը ելույթ է ունեցել նստաշրջանի համատեղ նիստում՝ մասնավորապես նշելով.

«Տիկին նախագահ, հարգելի գործընկերներ,

բոլորս իսկապես մտահոգված ենք Ուկրաինայում ընթացող զարգացումներով, քանի որ ցանկացած պատերազմ ողբերգություն է՝ բազմաթիվ կորսված կյանքերով եւ զրկանքներով:

Նմանապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գլոբալ համավարակի պայմաններում սանձազերծված ագրեսիվ պատերազմն ունեցել է իր ողբերգական հետեւանքները եւ լրջորեն խաթարել է ԵԱՀԿ-ի վստահելիությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը ստորագրելուց ավելի քան մեկ տարի անց խաղաղության հեռանկարները դեռեւս անորոշ են մեր տարածաշրջանում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, ինչն արտահայտվում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմամբ, պետական սահմանի երկայնքով շարունակական ռազմական սրացումներով եւ հրադադարի խախտումներով, հայ ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց մինչ այժմ շարունակվող ապօրինի կալանքով, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումով եւ յուրացումով: Այս ամենը չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի կողմից վստահության մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը քանիցս ապացուցել է, որ պատրաստ է ձեռնարկել իրական քայլեր տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ այս նպատակին հասնելու համար կողմերն առաջինը պետք է կատարեն իրենց պարտականությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններում:

Ցավոք, ակնհայտ հակասություն կա Ադրբեջանի հայտարարած խաղաղ գոյակցության մասին մտադրության եւ իրական գործողությունների միջեւ: Ադրբեջանը շարունակաբար կեղծում կամ խեղաթյուրում է եռակողմ համաձայնագրերի դրույթները, երբեմն նույնիսկ հանդուգն կերպով հորինում նորերը, որոնք աղերս չունեն այս փաստաթղթերի բովանդակության կամ ոգու հետ: Նմանօրինակ մտացածին դրույթներից մեկն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է», որը հնարավոր չէ գտնել երեք եռակողմ հայտարարություններից եւ ոչ մեկում, եւ ինչն ուղիղ սպառնալիքի դրսեւորում է եւ ահաբեկչություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ:

Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը Ադրբեջանի կողմից «Հելսինկիի եզրափակիչ ակտի» մի քանի առանցքային սկզբունքների բացահայտ խախտման արդյունք է, որոնց թվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալը, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա, թե ուժի կիրառման արդյունքները՝ պատերազմական հանցագործություններով եւ միջազգային մադասիրական իրավունքի խախտումներով, կարող են երբեւէ երկարատեւ եւ կայուն խաղաղության համար հիմք դառնալ: Տարածաշրջանում այսպիսի խաղաղության հնարավոր է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»: