National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


26.01.2018

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Հարգելի գործընկերներ, Մենք այսօր իրապես անչափ զգայուն եւ կարեւոր խնդիր ենք քննարկում՝ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտություններից։ Այսօր մենք ունենք Սիրիայում, Եմենում, Մյանմարում ռազմական հակամարտությունների արդյունքում սպանված, խոշտանգված, բռնության զոհ դարձած երեխաների դաժան վիճակագրություն։ Նույնքան անմարդկային է վիճակագրությունը՝ ԴԱԻՇ-ի ոճրագործություններին զոհ դարձած երեխաների։ Բայց երեխաները սպանվում եւ բռնության զոհ են դառնում ոչ միայն աշխարհի թեժ կետերում, այլ նաեւ սառը պատերազմի մեջ գտնվող երկրների տարածքներում: Եւ քանի որ զեկույցում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա, այո, այդ հակամարտության զոհեր շարունակում են լինել նաեւ երեխաները, կանայք, տարեցներ։ Որեւէ բանական մարդու համար չի կարող տարբերություն լինել, թե հակամարտության զոհ դարձած երեխան ի՞նչ ազգության է՝ սիրիացի, եմենցի, հայ, թե ադրբեջանցի։ Բայց երբ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը Ադրբեջանը սկսում է՝ թիրախ ընտրելով եւ ,Գրադե կայանքից ռմբակոծելով Ներքին Ճարտար գյուղի միջնակարգ դպրոցը եւ հատուկ ժամ է ընտրում՝ երբ երեխաները հավաքված են լինում դպրոցի բակում, ու սպանվում է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվում է, ես ստիպված եմ հարցնել զեկուցողին՝ արդյո՞ք սա իր երկրի՝ Ադրբեջանի պետական քաղաքականությունը չէ՝ մշտապես թիրախ ընտրել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական բնակավայրերը։ Նույն օրը՝ ապրիլի 2-ին, Թալիշ գյուղ ներխուժելով, ադրբեջանական զինված ուժերը դաժանաբար սպանում են Խալափյանների ընտանիքի անդամներին, կտրում տարեց մարդկանց ականջները, սպանում եւ անարգում զինվորների: Կրկին ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք այս ամենը այդ երկրի պետական քաղաքականությունը չէ։ Հարգելի գործընկերներ, սահմանամերձ հայկական գյուղեր կան, որտեղ տարիներ շարունակ ցերեկային ժամերին թաղում չեն անում, որովհետեւ գյուղերի գերեզմանները գտնվում են ադրբեջանական կողմի դիտակետում։ Իսկ գրեթե ամենօրյա կրակոցների ժամանակ երեխաներին տեղափոխում են հատուկ ապաստարաններ եւ երաժշտություն են միացնում, որպեսզի երեխաները հոգեպես չխեղվեն ականների պայթյունի ձայնից։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ զեկուցողը չի ունենա քաղաքացիական խիզախություն՝ ընդունելու, որ հայատյացությունը իր երկրի պետական քաղաքականությունն է, այլապես կհայտնվի Իլգար Մամադովի կողքին։ Սակայն մեկ այլ ադրբեջանուհի, լրագրող Ուլքեր Իսմայիլգզին, սարսափով է խոսում Ադրբեջանի կրթության նախարարության կողմից հաստատված՝ ,Նախադպրոցական երեխաների հայրենասիրական դաստիարակությունե մեթոդական ձեռնարկի մասին, որտեղ 5-6 տարեկան երեխաներին հարց են ուղղում՝ ո՞վ է հայը եւ ո՞րը պետք է լինի մեր քաղաքացիական պարտքը հայերի հանդեպ։ Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր երեխաներին, մենք պիտի պաշտպանենք նաեւ նրանց հոգիներն ու մտքերը, տիկին Ֆաթալիեւա, պաշտպանենք ատելության ու քսենոֆոբիայի քարոզից։ Որպեսզի մի օր, ինչպես ձեր ազգակից Իսմայիլգզին է ասում, երբ հաստատվի խաղաղություն, մենք չունենանք ատելությամբ անբուժելիորեն թունավորված սերունդ։ Բայց ես, այնուամենայնիվ, լավատես եմ եւ հավատում եմ, որ Բաքվի Նյուրենբերգը դեռ առջեւում է։

29.06.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

26.06.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

21.05.2018
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

09.04.2018
Տեղեկանք 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

23.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am