Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
26.01.2018 |
Հարգելի գործընկերներ,
Ես խոսելու եմ այնպիսի մի կարեւորագույն ու հրատապ խնդրի մասին, ինչպիսին չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքն է՝ որպես մարդու իրավունքների անքակտելի մաս: Այսօր լրջագույն խնդիր է, որ չճանաչված պետությունների քաղաքացիները զրկված են եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց և դուրս են եվրոպական կրթական տարածքից։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 1960 թվականին UNESCO-ն ընդունել է կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, ինչը հստակ արձանագրում է, որ քաղաքացին ունի կրթության անբեկանելի իրավունք` անկախ նրանից, թե որտեղ է բնակվում։ Եւ այս ամբիոնից կրկին անգամ մեր Վեհաժողովին, որի հիմնարար արժեքը մարդու բոլոր իրավունքների պաշտպանությունն է, կոչ եմ անում անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կրթական որակավորումը ճանաչելու խնդրին, ինչը մարդու իրավունքների գերակա պահանջ է։ Այսօր, սակայն, Լեռնային Ղարաբաղում ապրող ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից, զրկված են եվրոպական միացյալ կրթական տարածքին ինտեգրվելուց։ Մինչդեռ, մեր այս ամբիոնից քանի հազար անգամ է հնչել, որ Եվրոպայում չպետք է լինեն սեւ խոռոչներ եւ որ չճանաչված պետությունների քաղաքացիները ունեն նույն այն իրավունքները, ինչը ունի մեզանից յուրաքանչյուրը։ Այսօր Արցախի հանրապետությունում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն: Սակայն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար իրենց երկրի սահմաններից դուրս մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ և խոչընդոտներ, ինչպես, օրինակ, կրթական ավարտական վկայականների չճանաչվածությունն է, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Արցախի բուհերում սովորող հազարավոր ուսանողների համար։ Բացի դա` Արցախի ուսանողները դուրս են մնում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից, եւ չեն օգտվում Բոլոնիայի գործընթացով երաշխավորված որեւէ ծրագրից: Հարգելի գործընկերներ, մեկ բան հստակ է ` անկախ պետության կարգավիճակից, եվրոպական հանրությունը պատասխանատվություն է կրում Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների երաշխավորման եւ իրացման համար։ Դա մեր եւ ձեր իմպերատիվ պարտականությունն է, անկախ նրանից, թե այստեղ նստածներից ով է դեմ այդ իրավունքին։ Ուստի, առաջարկում եմ մեր Վեհաժողովին ստեղծել աշխատանքային խումբ` չճանաչված պետությունների բնակչությանը կրթական ծրագրերում ներգրավելու և կրթական գործընթացին մասնակից դարձնելու հարցի լուծման արդյունավետ ուղիներ գտնելու համար: |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
26.06.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
21.05.2018
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
09.04.2018
Տեղեկանք 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին
26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
23.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ