National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


26.06.2018

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
<<Հարգելի գործընկերներ,

Ապրիլյան նստաշրջանում Վեհաժողովը քննարկեց ԵԽԽՎ անկախ հետաքննչական մարմնի զեկույցը՝ մեր Վեհաժողովում կոռուպցիոն սխեմաների եւ սկանդալների վերաբերյալ։ 219 էջից բաղկացած զեկույցը գրեթե ամբողջությամբ նվիրված էր ԵԽԽՎ-ում լոբբինգին եւ Վեհաժողովի պատգամավորներին կաշառելու Ադրբեջանի հանցավոր գործարքներին։ Զեկույցում Ադրբեջան անունը հիշատակվում է 942 անգամ, եւ զեկույցի եզրահանգումը մեկն է՝ տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում գործել է հստակ կոռուպցիոն սխեմա, որտեղ հիմնական դերը վերապահված է եղել ադրբեջանական Լանդրամատին, այսպես կոչված՝ խավիարային դիվանագիտությանը։ Եւ ինչպես իր վկայության մեջ նշել էր ԵԽ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը՝ Ադրբեջանը 30 միլիոն եվրոյի կաշառք է տվել ԵԽԽՎ-ում։ Մեր կառույցում Ադրբեջանի օգտին անօրինական գործունեություն ծավալած անձանց մեջ, ըստ զեկույցի, կան ինչպես նախկին, այնպես էլ գործող պատգամավորներ, որոնց պատվավոր ցուցակը գլխավորում էր ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը։ Անկախ հանձնաժողովը ներկայացրել էր ԵԽԽՎ պատգամավորների մի մեծ ցանկ, ովքեր տարիներ շարունակ մեր Վեհաժողովը օգտագործել են Ադրբեջանի քաղաքական շահը սպասարկելու եւ այդ երկրում տեղի ունեցող հակադեմոկրատական գործընթացները կոծկելու համար, ինչի դիմաց Լանդրամատի սեւ դրամարկղից միլիոնավոր դոլլարներ են ստացել։ Այնուհետեւ, մեր գործընկեր Պետրա Դե Սուտերի ներկայացրած զեկույցը անհերքելի համարեց անկախ հանձնաժողովի զեկույցում առկա փաստերը Ադրբեջանի մասով եւ ԵԽԽՎ բյուրոյի հետ միասին կոչ արեց ադրբեջանական Լանդրամատի առավել ակտիվ դերակատարներին անհապաղ վայր դնել ԵԽԽՎ պատգամավորի մանդատը։ Այս պահին իր մանդատը վայր է դրել միայն Ցեզար Պրեդան։ Լանդրամատի մյուս ակտիվ դերակատարները շարունակում են համառել։ Ուստի, ես կոչ եմ անում Վեհաժողովին՝ հավատարիմ մնալ իր հռչակած՝ ,զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպե կարգախոսին եւ պահանջել, որ ադրբեջանական լվացքատան բոլոր մանր եւ մեծ դերակատարները վայր դնեն ԵԽԽՎ պատգամավորի մանդատը։ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, անդրադառնալով անկախ հետաքննչական մարմնի զեկույցին, հայտարարել էր, որ Պեդրո Ագրամունտը այդ զեկույցի ամենախոշոր ձուկն է։ Ես կարծում եմ, որ ոչ միայն ամենախոշոր, այլ նաեւ ամենափոքր ձկները պետք է վայր դնեն իրենց մանդատները, քանզի անգամ ամենափոքր՝ պեդոքիպրիս պրոգենետիկա ձկից կարող է աճել մեր կառույցի հեղինակությունը ապականող շնաձուկ>>։

29.06.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

21.05.2018
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

09.04.2018
Տեղեկանք 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

23.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS