National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


23.01.2018

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Հարգելի գործընկերներ, Ես ցավում եմ, որ մեր Վեհաժողովը հրաժարվեց քննարկել այնպիսի մի կարեւորագույն խնդիր, ինչպիսին Եվրոպայում ռասիզմի, անհանդուրժողականության եւ քսենոֆոբիայի հարցն է։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդվարդ Գրեյի խոսքերը՝ ,Ողջ Եվրոպայում մարում են լույսերը եւ մեր կենդանության օրոք դրանք այլեւս չեն վառվիե՝ կարծես թե դառնում են մարգարեական։ Իհարկե, Գրեյը այլ բան նկատի ուներ, բայց վերջնարդյունքում իրավացի դուրս եկավ։ Այսօր Եվրոպայում իսկապես մարում են լույսերը, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպե՞ս են ռասիզմը, քսենոֆոբիան, ծայրահեղական քաղաքական գաղափարները սպանում Եվրոպան։ Տարիներ առաջ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ այս դահլիճում հավաքվեցին աշխարհում լուրջ հեղինակություն ունեցող անձիք՝ Յոշկա Ֆիշերի գլխավորությամբ, որպեսզի միասին փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր կանխել Եվրոպայում արժեքների լրջագույն ճգնաժամը։ Սակայն, այդ հանդիպումից վեց տարի անց, մենք ունենք ծայրահեղ մարտահրավերների առաջ կանգնած Եվրոպա, որի լիդերները խոստովանում են, որ գրեթե անկարող են այլեւս պայքարել ռասիզմի, կրոնական եւ միջմշակութային անհանդուրժողականության ու էքստրեմիզմի դեմ։ Նույն այս դահլիճում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք բանաձեւ, ինչը ենթադրում էր պատասխանատվության ենթարկել Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների քաղաքական լիդերներին՝ ռասիզմ եւ քսենոֆոբիա տարածող հայտարարությունների համար։ Ուզում եմ ձեզ հարցնել՝ որեւէ մեկը ենթարկվե՞լ է պատասխանատվության իր ռասիստական, միջկրոնական կամ միջմշակութային համակեցությունն արհամարհող հայտարարությունների համար։ Իհարկե՝ ոչ։ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Եվրոպայի Խորհրդում կա պետություն, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է, իսկ հայաֆոբիան՝ վաղուց արդեն դարձել է մենթալիտետ։ ,Մեր հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է, եւ նրանց ազդեցության տակ գտնվող կեղտոտ գործիչներըե՝ սա Ադրբեջանի նախագահ Ալիեւի մտքի գոհարներից է։ Նրանից հետ չի մնում նաեւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ ,Սուտը եւ դավաճանությունը հայերի արյան մեջ է եւ մենք պետք է պայքարենք հայի տեսակի դեմե։ Իսկ Ադրբեջանի Գիտությունների Ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովն առաջարկել է Հայաստանում 9 բալանոց երկրաշարժ կազմակերպել՝ ստուգելու համար Մեծամորի ատոմակայանի սեյսմակայունությունը։ Ես հասկանում եմ, դժվար է ընկալել, որ հոգեւոր առաջնորդը կարող է արյուն պահանջել, իսկ գիտնականը՝ կազմակերպել երկրաշարժ, բայց եթե մի երկրի կրթական ծրագրերում, եւ անգամ հեքիաթներում հայատյացությունը հիմնական լեյտմոտիվն է, այլ իրականություն չէր էլ կարող լինել։ Կա՝ ,AzeriChild.infoե մանկական կայք, որից մենք տեղեկանում ենք, թե ինչպես են Ադրբեջանում երեխաներին սովորեցնում ազնվություն, հայրենասիրություն եվ մարդասիրություն։ Հիմա մեջբերեմ ,մարդասիրությանե ընդամենը մեկ օրինակ այդ կայքից. ,Եկել են նոր ժամանակներ։ Հրեաները աշխարհում այլեւս մենակ չեն։ Նրանցից ավելի հրեշավոր եւ կեղտոտ են հայերըե։ Եւ սա գրում է ադբեջանցի երիտասարդ Ռուսլան Նովրազը, ով, վստահաբար, վաղվա Ալիեւը, Ալլահշուքյուր Փաշազադեն ու այն գիտնականն է դառնալու, ով առաջարկելու է մեկ այլ երկրում երկրաշարժ կազմակերպել։

29.06.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

26.06.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

21.05.2018
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

09.04.2018
Տեղեկանք 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am