National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


21.05.2018

Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 21-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ դեսպանն իր պարտականություններն ստանձնում է Հայաստանի համար պատմական ժամանակաշրջանում, երբ երկիրը գնում է բոլոր ոլորտներում հեղափոխական փոփոխությունների ճանապարհով: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ այս հարցում էական նշանակություն են ունենալու թե՛ Եվրոպական միության եւ թե՛ ԵՄ անդամ առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Իտալիայի կողմից փաստաթղթի վավերացումը չի ուշանա: Քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Դեսպանը նշել է, որ իտալացի բազմաթիվ ներդրողներ պատրաստ են քննարկել լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը: Նա տեղեկացրել է, որ իտալական ,Ռենկոե ընկերությունն ակտիվորեն շարունակելու եւ ընդլայնելու է ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում, իսկ բազմաթիվ զբոսաշրջային կազմակերպություններ հետաքրքրված են հնագույն պատմություն ու մշակույթ ունեցող երկրով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի զարգացմանը խոչընդոտող այն հիմնախնդիրներին, որոնք նոր քաղաքական իրավիճակում պիտի դառնան ՀՀ-ԵՄ, ինչպես նաեւ ԵՄ առանձին պետությունների հետ համատեղ օրակարգի քննարկման հարցեր:

29.06.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

26.06.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

09.04.2018
Տեղեկանք 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

26.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

23.01.2018
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am